ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր ջերմություն. ե՞րբ է այն անհրաժեշտ իջեցնել

ՖՈՏՈ

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշաններին, ինչպես ջերմության բարձրացումը: Եթե նախկինում շատերը կարող էին պարզապես անտեսել ջերմությունը, ապա այժմ նրանց մոտ անմիջապես հարց է ծագում՝ իսկ եթե դա COVID-19 է:

Փորձենք հասկանալ՝ ինչպիսի՞ն կարող է լինել ջերմությունը կորոնավիրուսային վարակի ժամանակ, եւ ի՞նչ անել դրա բարձրացման դեպքում:

Նորմալ ջերմություն

Նորմալ ջերմություն է համարվում 36.6 աստիճանը, սակայն իրականում օրվա ընթացքում մարմնի ջերմությունը կարող է փոխվել, եւ դա նորմալ է: Օրինակ, գիշերը ջերմությունը կարող է լինել 36.2 աստիճան, իսկ 9-ի շրջանում՝ հասնել 37,1-37,2 աստիճանի:

Ջերմությունը կորոնավիրուսային վարակի ժամանակ

Հաճախ 4 օր շարունակ պահպանվող 37-37,5 աստիճան ջերմությունը կարող է համարվել կորոնավիրուսային վարակի ախտանշան, հատկապես, եթե պացիենտն ունի չոր հազ եւ հեւոց:

Ջերմությունը բարձրանում է վարակի ներթափանցման դեպքում օրգանիզմի իմունաբանական ռեակցիայի շրջանակում. իմունիտետն ակտիվանում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար:

Պե՞տք է արդյոք իջեցնել ջերմությունը

Բարձր ջերմությունը, որպես կանոն, ուղեկցվում է տենդով, թուլությամբ: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան վառ արտահայտնված են լինում դրա դրսեւորումները: Ջերմությունը խորհուրդ է տրվում իջեցնել, երբ այն հասնում է 38.5 եւ բարձր ցուցանշի: Մինչեւ 39 աստիճան բարձրանալը, որպես կանոն, պահանջում է արտակարգ միջոցառումներ:

Երեխաների դեպքում հաճախ խորհուրդ է տրվում իջեցնել ջերմությունը 38 աստիճանի պարագայում, հակառակ դեպքում հնարավոր են ցնցումներ, իսկ դա կարող է վտանգ ներկայացնել երեխայի համար: Սակայն, եթե երեխայի ջերմությունը բարձրանում է, ցանկալի է ինքնուրույն միջոցների չդիմել եւ խորհրդակցել մասնագետի հետ:

Ինչպե՞ս իջեցնել ջերմությունը:

Կան ժողովրդական եւ դեղորայքային մեթոդներ: Առաջինները կարող են թեթեւացնել պացիենտի վիճակը, սակայն հազիվ թե իջեցնեն բարձր ջերմությունը: Օրինակ, կարելի է սառը թրջոցներ անել ճակատին, ըմպել շատ ջուր եւ թեյ, խոնավ կտորով սրփել մարմինը:

Դեղորայքային միջոցներից կարող եք ընտրել ջերմիջեցնող բազմաթիվ տարբերակներ: Անհրաժեշտության դեպքում կարելի է դեղատանը ձեռքբերել ջերմիջեցնող, որը դեղատոմս չի պահանջում: Սակայն ավելորդ չի համարվի բժշկի հետ խորհրդակցելը ջերմության բարձրացման պատճառը պարզելու համար. հնարավոր է՝ բացի ջերմիջեցնողից ձեզ անհրաժեշտ են նաեւ այլ դեղամիջոցներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular