ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Սոլոննիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Բայդենի համար «էկզիստենցիալ չարիք» է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
riafan.ru-ն գրում է, որ քաղաքագետ, Ժամանակակաից պետականության զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը riafan.ru-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի համար Ռուսաստանը այնպիսի «էկզիստենցիալ չարիք» է, որից աշխարհը պետք է ազատվի։ Ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ Կենտրոնական Հետախուզական Վարչության ղեկավարի պաշտոնը իր կառավարման ժամանակ կզբաղեցնի Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը, որը վերջին տարիներին զբաղեցնում էր Քարնեգի հիմնադրամի նախագահի պաշտոնը: Նման պաշտոնի Ռուսաստանին քաջածանոթ մարդու նշանակումը ազդակ է այն բանի, որ այժմ Ռուսաստանը էլ ավելի մեծ ուշադրության է արժանանալու ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, համոզմունք է հայտնել քաղաքագետը:
 
«Այն փաստը, որ Բայդենը և մնացած դեմոկրատները Ռուսաստանին արձագանքում են ինչպես ցուլը կարմիր լաթին, ոչ մեկի համար գաղտնիք չէ,- նշել է փորձագետը,- այնպես որ, հիմա ամերիկյան պետությունն էլ ավելի ակտիվ կաշխատի Ռուսաստանի դեմ:
Թրամփի համար Ռուսաստանը արտաքին տնտեսական դերակատարներից մեկն էր, որի հետ համապատասխան հարաբերություններում կարելի էր մրցակցել, շուկայից դուրս ճզմելու փորձեր անել և նույնիսկ շուկան գրավել (ինչպես դա կարելի է տեսնել «Հյուսիսային հոսք 2» -ի դեպքում), մի խոսքով «ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես», և ոչ մի գաղափարախոսություն»: «Մինչդեռ Բայդենը մտածում է բոլորովին այլ կերպ. նրա համար Ռուսաստանը չարիք է, որը պետք է ոչնչացնել,- ավելացրել է Սոլոննիկովը,- օրինակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին Կոնգրեսում գրեթե յուրաքանչյուր ելույթ ավարտում է «վատ Պուտինի» մասին բառերով: Թվում է, որ մի փոքր ավելին, և նա կսկսի բղավել «Կարթագենը պետք է ոչնչացվի»»:
 
«Ճնշումը Ռուսաստանի վրա կաճի տարբեր կողմերից, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով,- շարունակել է փորձագետը,- առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ԱՄՆ-ի փորձերին՝ բարդացնել Ռուսաստանի փոխգործակցությունը հարևան երկրների` Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի հետ: Ռուսաստանը դուրս կգա միջազգային բոլոր կազմակերպություններից և դուրս կմնա միջազգային մարզական մրցումներից»:
 
Սոլոննիկովը նախազգուշացրել է նաև Վաշինգտոնի կողմից ռուս օլիգարխներին հնարավոր ստիպելու փորձերի մասին, որպեսզի նրանք ֆինանսավորեն հակասահմանադրական իշխանափոխությունը Ռուսաստանում:
 
«Ժողովրդավարներն ամբողջ ուժով կփորձեն տապալել Ռուսաստանում առկա քաղաքական ռեժիմը»,- եզրափակել է քաղաքագետը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular