ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող էր լինել այլ կերպ․ Հայաստանում թվարկել են Ղարաբաղի հարցում Փաշինյանի սխալները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
nsn.fm-ն գրում է, որ Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը nsn.fm-ի եթերում բացատրել է, որ քաղաքական կամ ռազմական սխալների համար պատասխանատվությունը միշտ էլ ընկնում է գործող կառավարության վրա:
 
«Կան մարդիկ, հիմնականում ընդդիմադիրներ, որոնք կարծում են, որ կատարվածի համար պատասխանատու է բացառապես ներկայիս կառավարությունը: Իրենց հերթին, իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ գործնականում իրենք մեղավոր չեն, և մեղավոր են նախորդ կառավարիչները: Ըստ նրանց՝ երկուսուկես տարում ոչինչ հնարավոր չէր անել դա կանխելու համար, և նման այլ բաներ: Կարելի է անվերջ վիճել:
Օրինակ, կարելի է ապացուցել, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունն է մեղավոր Երկրորդ համաշխարհային պատերազմի համար, կամ անգամ Ալեքսանդրի ժամանակների նվաճումները: Դա կախված է նրանից, թե որ պարադիգմն է վերցվում բացատրության համար: Ցանկացած հակամարտության մեջ կան կառավարիչների թույլ տված սխալներ, և քաղաքական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, միշտ էլ այդպես է: Այս մասին խոսել է անգամ ինքը՝ Փաշինյանը: Սա բավականին բարդ թեմա է, որը պահանջում է լուրջ հետազոտություն»,- ասել է նա:
 
nsn.fm-ի զրուցակիցը խոստովանել է, որ Հայաստանի իշխանությունը կարող էր ունենալ այլ քաղաքական կուրս, բայց նման եզրակացությունները, որպես կանոն, արվում են որոշակի իրադարձություններից հետո:
 
«Հեղափոխությունից պատերազմ ընկած ժամանակահատվածում, իհարկե, թույլ են տրվել սխալներ, որոնք, պետք է նշել, որ նպաստել են հակամարտության նման ընթացքին: Սակայն պետք է խոսել նաև զենքի գնման, և ֆինանսական խնդիրների այն առանձնահատկությունների մասին, որոնք Հայաստանը ուներ Ադրբեջանի հետ համեմատած, որը նավթի գնի աճի պայմաններում սկսել էր պատերազմի նախապատրաստվել 90-ականների վերջերից։ Իսկ ինչ վերաբերում է դաշնակիցներին, ապա Ղարաբաղը կռվել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Եվ վերջինս, ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Կարելի է նաև խոսել արտաքին քաղաքական գործունեության, և հնարավորությունների դիվանագիտական ձախողման մասին: Շատ բան կարող էր այլ կերպ լինել, այդ թվում նաև ռազմական գործողությունների ընթացքում»,- եզրափակել է Իսկանդարյանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular