ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը և Հայաստանը ունակ են դիմակայել թուրքական էքսպանսիային». փորձագետ Կաշին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
vk-smi.ru-ն գրում է, որ ռուս ռազմական խորհրդատու և լրագրող Վասիլի Կաշկինը մեկնաբանել է թուրքական ագրեսիայի դեմ ռուս-հայկական կոալիցիայի դիմակայելու տարբերակը: Ըստ փորձագետի, Թուրքիայի հնարավոր էքսպանսիայի արդյունավետ ճնշմանը դիմակայելու համար կպահանջի ռազմական անձնակազմերի ինտեգրման ոլորտում լուծումների մշակում։
 
Վասիլի Կաշկինը նշել է Ադրբեջանում Անկարայի ռազմական ներկայության աճի առկայությունը և մատնանշել է ռուս-հայկական միասնական պատրաստված բանակ ստեղծելու անհրաժեշտությունը:
 
«Քանի որ Թուրքիան ակնհայտորեն կօգտվի Ադրբեջանի օգնությունից ու ռազմական ծառայություններից, և իրականում կստեղծվի թուրք-ադրբեջանական բանակ, տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Ռուսաստանը ևս մտածեն ռազմական կոալիցիայի սեփական տարբերակը ստեղծելու մասին», - մեկնաբանել է փորձագետը:
 
Միևնույն ժամանակ, Կաշկինը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը Հայաստանի կարիքը չունի, իսկ ահա Հայաստանը միանշանակորեն Ռուսաստանի օգնության կարիքը ունի, քանի որ հաստատապես ի զորու չէ չեզոքացնել թուրք-ադրբեջանական սպառնալիքը և նրան պետք է հետաքրքրի այնպիսի հզոր դաշնակիցը, ինչպիսին Ռուսաստանն է:
 
«Իհարկե, արդյունավետ տանդեմ ստեղծելու համար բավական չէ միայն զինել Երևանին և ապահովել ժամանակակից տեխնոլոգիաներով: Պետք է լինի համակարգային միաձուլում, որը պետք է ներառի նաև հայ և ռուս զինվորականների համատեղ վարժանքները»,- ասել է Կաշկինը:
 
Փորձագետը հավելել է, որ նման կոալիցիայի ստեղծումը պետք է անպայմանորեն մանրամասն ամրագրվի փաստաթղթերով, որտեղ պետք է ներառվեն նաև փոխգործակցության քաղաքական մեխանիզմների տարբերակները:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular