ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն հաշվի չի նստի թուրքական կարծիքի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչության ղեկավար: Իսկ Զեֆ Մարությանին նշանակել է բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական։  1or.am կայքը հայազգի երիտասարդների ԱՄՆ վարչակազմում  պաշտոններ ստանձնելու ազդեցությունների մասին զրուցել է ամերիկագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում ազգությամբ հայ ներկայացուցիչների  առկայությունը Բայդենի բարչակազմում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների գործընթացի մեջ։

— Բնականաբար որևէ ազդեցություն չի կարող ունենալ, եթե մենք չփորձենք ինքներս աշխատել նրանց հետ և հասկանալ, թե նրանք ինչպես կարող են օգնել մեզ  հարաբերությունների խորացման գործում կամ ամենատարբեր ուղղություններով։ Այդ նշանակումը ոչինչ չի տա, եթե մենք ոչինչ չանենք, որովհետև Թրամփի վարչակազմում էլ կային ազդեցիկ մարդիկ ծագումով հայ, որոնց հետ մենք չենք աշխատել և բնականաբար  ոչինչ չենք ստացել։ Թուրքական կողմը ցավոտ է արձագանքել ազգությամբ հայ երիտասարդների ներկայությունը ԱՄՆ-ի վարչակազմում։

- Ի՞նչ եք կարծում արդյոք ԱՄՆ-ն հաշվի կնստի թուրքական կարծիքի հետ։

— Բնականաբար չի նստի և ես չգիտեմ էլ, թե թուրքական կողմը որտեղ է անհանգստացել կամ ինչ ձևով են այդ անհանգստությունը  հայտնել, բայց, բնականաբար, սա որևէ ազդեցություն չի կարող ունենալ նոր վարչակազմի կադրային քաղաքականության վրա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular