ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը՝ Արցախը Հայաստանից կտրելու փորձերի բացակայության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արցախը Հայաստանից կտրելու մասին հարց երբեք չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ: Նյութը վերցրել ենք vz.ru կայքից:

-Հայաստանի կապն Արցախի հետ ոչ ոք երբեք չի ժխտել: Բանակցությունների բոլոր տասնամյակների ընթացքում Հայաստանը և Արցախն իրարից կտրելու վերաբերյալ հարց երբեք չի եղել: Այդ իսկ պատճառով, Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, ոչ ոքի կողմից չի մերժվել և այն առաջվա պես կողմերի՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնության առարկան է, - նշել է Լավրովը:

Նախարարը խոստացել է, որ ռուս խաղաղապահներն ապահովելու են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերը:

Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ լարվածություն են առաջացնում Արցախում հայ պաշտոնյաների՝ բավականին քաղաքականացված հայտարարությունները:

-Ես գտնում եմ, որ ավելի լավ կլիներ խուսափել դրանից: Մենք արդեն ականատես ենք եղել, թե ինչպես են Արցախից կամ Արցախի վերաբերյալ արված հուզական հայտարարությունները, թե ինչպես է խոսքը նյութական ուժ դարձել: Տվյալ դեպքում տարբեր կողմերի բառերը շատ բացասական նյութական ուժ են դարձել, - շեշտել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular