ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում քրդերն արդեն ինքնավարության ղեկավարների են ընտրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիացի քրդերի ներկայացուցիչները սկսել են կյանքի կոչել երկրի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու գաղափարը:

Ինչպես հայտնում է Rosbalt-ը, ինքնահռչակ շրջանի հիմնադիր խորհուրդն արդեն ընտրել է Ջազիրա մարզի ղեկավարներին: Քրդերը խոստացել են, որ կես տարվա մեջ փաստաթուղթ կմշակեն դաշնային կառուցվածքի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քրդական գերագույն խորհուրդը որոշել էր Սիրիայի հյուսիսարեւելյան երեք նահանգներում, որոնք վերահսկվում են քրդական զինված խմբավորումների կողմից, հռչակել ինքնավարություն: Ինքնավարությունը ստացել է Հյուսիսային Սիրիայի Դաշնություն անվանումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular