ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հրանտ Դինքի հիշատակի օր, Իսլանդիա՝ ամուսինների օր, Բելոռուս՝ Փրկարար ծառայության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1901 – ծնվել է հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ Լևոն Եվանգուլյանցը:

1910 – ծնվել է արձակագիր Հրաչյա Քոչարը:

1920 - Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի ճանաչել է Հայաստանի անկախությունը:

1922 – ծնվել է ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ Եժի Կավալերովիչը:

1987 – ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը:

1990 – վախճանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

2001 - Տիգրան Նաղդալյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

2002 – վախճանվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը:

2005 - Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը բացել և օծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ: 

2007 - Ստամբուլում հրազենից սպանվել է պոլսահայ նշանավոր լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

2010 - «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

2012 - Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։

2015 - «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու Ավետիսյանների սպանդը վերապրած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ 

2018 - Սերժ Սարգսյանն առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

379 — կայսր Գրիցիանը իր զորահրամանատար Ֆեոդոսիային տվել է Օգոստոսի կոչում և նշանակել Հռոմեական կայսրության արևելյան մասի կառավարիչ:

532 — Նիկայի ապստամբության ճնշումից հետո մահապատժի են ենթարկվել ապստամբների կողմից կայսր հռչակված Ֆլավիոս Հիպատիոսը և նրա եղբայր Ֆլավիոս Պոմպեոսը և նրանց մարմինները նետվել են Մարմարի ծովը:

1601 – ծնվել է իտալացի ուշ բարոկկո ժամանակաշրջանի նկարիչ Գվիդո Գանյաչին:

649 — 40-օրյա շրջափակումից հետո չինական Տան դինաստիայի բանակը գրավել է Կուչա քաղաք-պետությունը և վերահսկողություն սահմանել ամբողջ Տարիմյան հարթավայրի վրա:

1127 — քոչվոր չժուրչժենները գերեվարել են Չինաստանի կայսրին:

1419 — Անգլիայի և Ֆրանսիայի միջև ընթացած 100-ամյա պատերազմի ժամանակ անգլիացի թագավոր Հենրիխ 5-րդը շրջապատել է Ռուան քաղաքը, որով իսկ ավարտվել է Նորմանդիայի օկուպացիան:

1482 — սկսվել է Էլմինա (Սան-Ժորժի-դա-Մինա) ամրոցի շինարարությունը, որը Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած տարածքի առաջին պորտուգալական ամրոցն է եղել:

1493 — Արագոնի թագավոր Ֆերդինանդ 2-րդը և Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդը կնքել են Բարսելոնյան պայմանագիրը, ըստ որի ֆրանսիան հետ է վերադարձրել Արագոնին Ռուսսիլոն կոմսությունը և Սարդինիան:

1649 — Քվեբեկում տեղի է ունեցել առաջին մահապատիժը Կանադայում (մահապատժի է ենթարկվել 16-ամյա աղջիկ գողության մեղադրանքով):

1736 – ծնվել է շոտլանդացի գյուտարար Ջեյմս Վատտը:

1798 – վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտեն:

1809 – ծնվել է ամերիկացի արձակագիր, բանաստեղծ Էդգար Պոն:

1825 — էզրա Դագգետը արտոնագրել է սննդամթերքի պահպանման համար ստեղծված պահածոյի տուփը:

1839 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:

1847 — մեքսիկացիները սպանել են Նյու-Մեքսիկոյի առաջին ամերիկացի գուբերնատոր Չարլզ Բենտին:

1853 – տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

1865 – ծնվել է ռուս նկարիչ գրաֆիկայի վարպետ Վալենտին Սերովը:

1963 - հեռուստատեսությամբ տեղի է ունեցել The Beatles խմբի առաջին ելույթը:

1966 – Ինդիրա Գանդին դարձել է Հնդկաստանի վարչապետ:

1899 — Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը համատեղ վերահսկողություն են հաստատել Սուեզի ջրանցքի վրա:

1915 - Ջորջ Կլոդը արտոնագրել է նեոնային լամպերով ստեղծված իր գովազդային հայտարարությունը:

1938 — ամերիկյան «General Motors» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է սերիական արտադրել դիզելային շարժիչներ:

1991 – Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 000 տոննա նավթ է լցվել Պարսից ծոց:

1992 - Հարավային Օսիայի բնակիչների 99 %-ը հանրաքվեում կողմ են արտահայտվել Վրաստանից անկախանալուն:

1995 — ռուս-չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Գրոզնիում գրավել են նախագահական պալատը:

2001 - Ավստրալիայում արտոնագրվել է վիրտուալ սեքսով զբաղվելու համար ստեղծված ռոբոտը:

2011 — Ռուսաստանում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել համացանցի օգտատերի նկատմամբ արտոնագրային իրավունքները խախտելու մեղադրանքով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular