ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի օրոք կարող են լինել լուրջ ցնցումներ. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
replyua.net-ը գրում է, որ ըստ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի Ջո Բայդենի օրոք, ԱՄՆ-ը կակտիվացնի իր քաղաքականությունը ամբողջ հետխորհրդային տարածքում և թեժ կետերից մեկը հնարավոր է, որ դառնա Բելոռուսը։ Ռարը կարծում է, որ Բելառուսում ժողովրդավար նախագահի առկայության դեպքում կարող են լուրջ ցնցումներ տեղի ունենալ, և եթե դա տեղի ունենա, ապա Բելառուսը կդառնա հեղափոխական փոփոխությունների կենտրոն հետխորհրդային տարածքում:
 
Փորձագետը շեշտել է, որ Դոնալդ Թրամփը և նրա թիմը մեծ ճնշում չեն գործադրել Բելառուսի և հետխորհրդային տարածքի այլ երկրների վրա, բայց դեմոկրատները այլ քաղաքականություն են վարելու: Իրադարձությունների էպիկենտրոնում, բացի Բելառուսից, կարող են լինել նաև Մոլդովան և Հայաստանը:
 
«Ավելին, Բայդենի հետ իշխանության կգան մարդիկ, որոնք 2000-ականներին սատարել են գունավոր հեղափոխությունները հետխորհրդային տարածքում»,- բացատրել է Ալեքսանդր Ռարը:
 
Նա հիշեցրել է, որ Բայդենը ակտիվորեն սատարում է Բելոռուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային, և այլևս գաղտնիք չէ, որ այդ ընդդիմադիրը ներկա կլինի ԱՄՆ-ի նոր դեմոկրատ նախագահի երդմնակալության արարողությանը։
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular