ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Վանգայից ավելին ենք դարձել, արդեն 3 տարի ասում էինք, որ սրանք հողերը հանձնելու են. Սայաթ Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այո, այս իշխանությունների համար ընդդիմությունը խնդիր է, պրոբլեմ է միայն նր հմար, որ իրենք կառչած են իրենց աթոռներից: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը:

«Կարելի է ասել, որ 2018 թվականից մենք պետություն չունենք, պետականությունն ենք կորցնում, երկիրն ենք կորցնում եւ այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել: Կարծում եմ՝ մեր հասարակությունը կամաց-կամաց համախմբվում է, գիտակցում է, որ մենք այս իշխանությունների օրոք որեւէ հեռանկար չենք ունենալու: Սրանք որեւէ պետական խնդիր չեն լուծում, սրանք ազգադավ իշխանություններ են: Արդեն Վանգայից ավելին ենք դարձել, արդեն 3 տարի ասում էինք, որ սրանք հողերը հանձնելու են, տալու են: Երբ որ հնարավորություն կար պատերազմը կանգնեցնելու, իրենք չդադարեցրեցին, որ իրենց չասեն՝ դավաճան:Իրենք, փաստորեն պատրաստ էին հազարավոր մարդկային կորուստներ տային միայն նրա համար, որ հանկարծ իրենց որեւէ մեկը չասի դավաճան: Արդյունքում մենք եւ մարդկային կարուստներ ունեցանք, եւ տարածքային կորուստներ, իրենք էլ այդ խարանով ապրելու են»,-ասաց Շիրինյանը:

Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրպարակած թղթին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ, եւ նրան, որ Մինասյանը մեղադրում է Արարատ Միրզոյանին Թուրքիայի գործակալ լինելու մեջ, Սայաթ Շիրինյանն ասաց. «Կարծում եմ՝ պետք է քրեական գործ հարուցվեր այդ հանգամանքները պարզելու համար: Ինձ համար զարմանալի էր, որ դրանից հետո հնարավորություն էր տրվել Միրզոյան Արարատ կոչվող այդ տականքին շարունակել եւ դատռնալ քաղաքական դեմք:

ԱԱԾ-ն շատ բաներ կար, որ պետք է ժամանակի ընթացքում հերքեր կամ որեւէ գործուն միջամտություն ունենար, բայց անգործության է մատնված: Այսօր բոլոր ուժային կառույցները սրիկայաբար եւ ստրկաբար ծառայում են օրվա իշխանություններին: Իրենք փորձում են լռեցնել մարդկանց, որոնք փորձում են իրենց ձայնը բարձրացնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular