ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զենքի առքուվաճառքով զբաղվող Պատրոն Դավոին 4 հոդվածով մեղադրանք առաջադրվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, գործարար Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Տեղեկությունը «Սիվիլնեթին» են հայտնել Ազգային անվտանգության ծառայությունից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։ 

Վերջինս տիրապետում է մի քանի ընկերությունների, որոնք մասնագիտանում են զենքի առևտրում։ Գալստյանի հետ կապված կառույցները հայկական բանակի հիմնական մատակարարներից են։ Նրան է պատկանում նաև «Նեյտրոն» ՀԿ-ն, որը զբաղվում է Երևանում Կալաշնիկովի ինքնաձիգների հավաքմամբ։

ԱԱԾ–ից հայտնել են, որ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցներ յուրացնելու համար: Միջոցները նախատեսված են եղել պաշտպանական գնումների համար։

Ընդհանուր առմամբ հարուցվել է չորս քրգործ, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաների կողմից պատշաճ լիազորությունների չարաշահմանը, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքին և առանձնապես խոշոր չափերով միջոցների հափշտակմանը:

ԱԱԾ-ից հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե արդյոք Գալստյանին արգելված է լքել երկրի տարածքը։ Գերատեսչությունը վկայակոչել է հետաքննության գաղտնիքը։

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular