ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուս, պատերազմ, գնաճ. Հայաստանում սպառումը նվազել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, ըստ որի նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ամիսներին առևտրի շրջանառությունը նվազել է 13․5 տոկոսով։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Կարեն Չիլինգարյանի հետ՝ պարզելու համար թե ինչ հանգամանքներով է պայմանավորված սպառման ծավալների նվազումը։

— Պարոն Չիլինգարյան, Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների հունվար-նոյեմնբեր ժամանակահատվածում սպառման ծավալները նվազել են 13․5 տոկոսով։ Ինչո՞վ է պայմանավորված սա։

— Առաջինը՝ պանդեմիայի հետ է կապված: Կորոնավիրուսի հետևանքով մարդկանց եկամուտը նվազել է, շատերը կորցրել են աշխատանքը և այդ պարագայում բնական է, որ սպառումը նվազել է։ Դրա հետ մեկտեղ նաև մարդկանց եկամուտների վրա մեծ ազդեցություն է ունեցել պատերազմը։ Հաշվի առնելով նաև վերջին շրջանի թնկացումները՝ թանկացավ շաքարավազը, ալյուրը, հացը, ձուն, ձեթը և այլ մթերքներ, ինչի հետևանքով առաջացան այդ խնդիրները։ Եվ այսպիսի պայմաններում դա սպասելի էր։ Սպառման ծավալների նվազման հիմնական պատճառները դրանք են։

—Հայաստանում վերջին շրջանում էական գնաճ է արձանագրվում։ Այս գնաճը ինչով է պայմանավորված և արդյոք կարող է էական նշանակություն ունենալ տնտեսական ճգնաժամի խորացմանը։

— Դե ինչպես տեսանք տարադրամը արժեզրկվեց 10 տոկոսով, ինչի պատճառով առաջացել են խնդիրներ և հետագայում էլ որոշակի խնդիրներ կլինեն։ Իրականում ես ավելի վատ արդյունք էի սպասում տնտեսական ոլորտում, բայց փաստացի այս պահին դեռ այդքան էլ վատ չի և իրավիճակը կառավարելի է։

— Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ կարծես հանրության մոտ խուճապ կա, դոլարի թանկացմամբ պայմանավորված՝ մարդիկ իրենց դրամային ավանդները հանում են բանկերից, դոլար են սարքում, փողը, այսպես ասած, «ներքնակի տակ են պահում»։ Այս իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել։

— Ինչ խոսք, եթե համատարած սկսեն տարադրամ գնել ՀՀ քաղաքացիները, դա կարող է խնդիրներ առաջացնել և իրավիճակը  էլ ավելի կվատթարան։ Բայց այս պահի դրությամբ իրավիճակը կառավարելի է այն իմաստով, որ մեր դրամը ընդամենը 10 տոկոսով է արժեզրկվել։ Մինչդեռ, եթե համեմատում ենք հարևան երկրներից, օրինակ, Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ մի քանի տարվա մեջ Վրաստանում նրանց դրամական արժույթը նվազել է 50-60 տոկոսով, իսկ Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում դրամը արժեզրկվել է ընդամենը 15 տոկոսով։ Այնպես որ այս պահին դրամը կայուն է և հույս ունենանք, որ այդպես էլ կշարունակվի։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular