ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բերելու է մի շարք ապրանքների շղթայական թանկացման

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թերթ․am–ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ խոսել է պարենի շուկայում ապրանքատեսակների, մասնավորապես՝ հացամթերքի, կաթնամթերքի թանկացումների մասին։

Տնտեսագետի պնդմամբ՝ պարենային շուկայի այս վիճակն ունենալու է թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական հետևանքներ. «Մարդկանց ավելի շատ գումար է անհրաժեշտ, որ գոնե նվազագույն ծախսերը հոգան, և եթե եկամուտները չեն աճում, իսկ մեր երկրում չեն  աճել այդ չափով, ապա մարդիկ ավելի վատ են ապրելու՝ քան ապրել են նախկինում, և դա բերելու է աղքատ և որն ավելի վտանգավոր է՝ ծայրահեղ աղքատ բնակչության թվաքանակի ավելացմանը»։

Հայաստանում գնաճ նկատվել է դեռևս 2020 թվականի 2-րդ եռամսյակում, այն իր պիկին հասավ արդեն նախորդ տարվա վերջին ՝ չորրորդ եռամսյակում։ Տնտեսագետը նշեց, որ առանձին ապրանքատեսակների մասով կա երկնիշ գնաճ՝ հասնելով 20–ից 30 տոկոսի։

«Կարագը, բուսական յուղը, ձուն, կաթնամթերքը, հացամթերքը բոլորը թանկացել են,  թանկացել է նաև սեղմված գազը՝ 10 տոկոսից ավել, փետրվարի 1-ից էլ բարձրանալու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որն էլ բերելու է մի շարք ապրանքների շղթայական թանկացմանը»,– ասաց նա։

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ թանկացման պատճառներից են՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, ապա պատերազմը, ինչն էլ հանգեցրեց Արցախում գյուղատնտեսական նշանակության կարևոր տարածքների կորստի։

Արցախից Հայաստան ներկրվում էր հացահատիկ, մրգեր, բանջարեղեն, մսամթերք, հետևաբար կարձանագրվի նշված ապրանքատեսակների ներկրման ավելացում, իսկ ներկրման գները, մի քանի գործոններով պայմանավորված աճում են, որն էլ բերելու է ընդհանուր թանկացումների։

Ինչ վերաբերում է ներմուծվող մյուս ապրանքատեսակների գնաճին, ապա, ըստ Թադևոս Ավետիսյանի, այն հիմնականում պայմանավորված է դրամի արժեզրկմամբ։

Երկրում այլ ապրանքների գների բարձրացման կարող է հանգեցնել նաև թուրքական ապրանքների ներկրման արգելքը, արգելքի որոշումը տնտեսագետը ողջունում է, բայց միևնույն ժամանակ նշում՝ պատկան մարմիների կողմից այս ընթացքում չարվեցին հստակ քայլեր՝ այլընտրանք գտնելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular