ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շուշին ընկավ 2 պատճառով». Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շուշին ընկավ երկու պատճառով։ Առաջինը՝ կառավարման մակարդակը, երկրորդը՝ ժամանակին այդ ուղղությամբ առաջնային ղեկավարման կետ չէր ձեւավորվել, որը կարող էր ճիշտ համագործակցություն իրականացնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք»,- ասաց նա:

«Այնտեղ, որտեղ ճիշտ մարտավարություն է ընտրվել, ինժեներական կառույցները լավն են եղել, 3-4 ժամ ռմբակոծելու ընթացքում ինչ ասես, չեն թափել մեզ վրա, բայց մեկ վիրավոր անգամ չենք տվել: Այնտեղ, որտեղ կարգապահությունն ամուր չի եղել,  ճիշտ չեն խրամատավորվել, այդտեղ ունեցել ենք շատ կորուստներ: Մեր կորուստների գրեթե կեսը կարող էր չլինել, եթե լավ կարգապահություն լիներ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե եթե հենց առաջին օրերին դադարեցվեր պատերազմը, ինչպիսի՞ հանգուցալուծում կունենայինք, արդյո՞ք այդ 5+2 շրջանները չէին հանձնվելու, նա պատասխանեց. «Հետաքրքիր զուգադիպությամբ ես սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը եղել եմ Արցախի ՊԲ հրամանատարական կետում եւ արդեն սեպտեմբերի 30-ին կարճ վերլուծություն եմ գրել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին եւ համապատասխան առաջարկություններ արել:

Ես նշել եմ, որ կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկել Արցախի եւ ՀՀ իշխանությունների կողմից բանակցային գործընթացի վերականգնման եւ ՊԲ-ին համակողմանի ապահովման ուղղությամբ: Իհարկե, եթե կանգնեցվեր, պատերազմի ընթացքն այլ կլիներ, այդ 5+2-ի բանակցային ընթացքն այնպիսին կլիներ, որ մենք հնարավորություններ կունենայինք մեզ համար ձեռնտու որոշումներ ընդունելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular