Դա գաղտնի է պահվում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի՝ հայկական կողմից գերիների հստակ ցուցակ չներկայացնելու հայտարարության մասին. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։
֊Պատերազմի ավարտից հետո Դուք շրջե՞լ եք Գյումրիում, զրուցել եք բնակիչների հետ, ի՞նչ դիրքորոշում ունեն իշխանության նկատմամբ:
-Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որևէ դեպքում որևէ կերպ մեր քաղաքական թիմն ու վարչապետը չպետք է նահանջեն, և որևէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դավաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք և համակրանք ունի գործող իշխանությունը:
-Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:
-Պատերազմի ելքից հետո այսօր Գյումրին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների և անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդրադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերիներից 62-ը հենց Շիրակի մարզից են, և օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:
֊Ադբբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին և բանտարկել: Նրանց խոսքով՝ տղաները ոչ թե գերինեո են, այլ մարդիկ, որոնք պատերազմից հետո փորձել են պատերազմական գործողություններ իրականացնել: Ի՞նչ եք անում դուք այս ուղղությամբ:
֊Ես Ադրբեջանի որակումները չեմ ուզում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց և ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդյունքի չեն հասել, սակայն դրանք շարունակվում են նաև Ռուսաստանի կողմից:
-Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրել: Ինչո՞ւ:
-Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում