ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրաֆիքինգ եւ նորածին երեխայի վաճառք Հայաստանում. կինն ապրել է անասնագոմում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ոստիկանությունն տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է մարդաորսության կամ ինչպես ընդունված է ասել՝ թրաֆիքինգի դեպք։ Շատ հաճախ այդ վտանգի մեջ հայտնված անձինք լռում են, իսկ  պատճառները տարբեր են՝ նյութական կախում, վախ եւ այլն։

Մասնավորապես նշվել է, որ ոստիկանները տեղեկացել են, որ Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդանի մի բնակչուհի: Կինը 5 երեխա ուներ եւ ծանր պայմաններից դրդված անցյալ տարվա դեկտեմբերից ամսական 30 հազար դրամ աշխատավարձով կթվորուհու աշխատանքի էր անցել նշված անասնաֆերմայում:

Ըստ ոստիկանության տեղեկության, անասնաֆերմայի սեփականատերն օգտագործելով կնոջը հատկացված սննդի ուռճացված պարտքի եւ սոցիալական խոցելի վիճակի հանգամանքը, վերցրել էր նրա անձնագիրն ու բռնությամբ ու դրա սպառնալիքով շուրջ 10 ամիս աշխատանքային շահագործման էր ենթարկում կնոջը:

Կինը հրավիրվել է ոստիկանություն: Իրավապահների գործողությունների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) եւ Հրազդանի ոստիկանության բաժնի աշխատակիցները կնոջ հետ մեկնել են անասնաֆերմա, զրուցել սեփականատիրոջ՝ Պռոշյան գյուղի բնակիչ 54-ամյա Արշալույս Պ.-ի հետ:

Նա ոստիկաններին հայտնել է, որ կինն ինքն է ապրելու տեղ ու աշխատանք փնտրել: Ապրելու համար հատկացրել է վահոն-տնակ, բայց կթվորուհու աշխատանքից գլուխ չի հանել: Կինը եղբոր հետ, որ Արշալույսի հովիվն էր, ապրել են նույն տնակում:

 

Մանրամասները՝ տեսանյութում  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular