ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցակցրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի Facebook-յան էջից:

Փաշինյանը խորհրդակցության ժամանակ կրկին շեշտել է (այդ մասին նա խոսել էր երեկ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին ներկայացնելիս-խմբ.), որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի։

«Պետք է պատասխանենք շատ պարզ հարցի, թե արդյոք որքանո՞վ են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և պատերազմից հետո, դրանք ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրեն»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով`2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular