ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարբած երիտասարդը դանակը խրել էր գիշերային ակումբի տնօրենի գլուխն ու փախել. պատճառը հայտնի է

ՎԻԴԵՈ

Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբի մոտակայքում հոկտեմբերի 30-ին 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին դանակահարելու մեջ կասկածվող 24-ամյա Հակոբ Արշակյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հակոբ Արշակյանը նախկինում դատապարտվել է ծեծի, խուլիգանության եւ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իսկ հոկտեմբերի 31-ին հետախուզվող երիտասարդը Աբովյանում դանակահարել է «Օլե» ակումբի տնօրենին, որը գանգի ձախ քունքային շրջանի դանակարման ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Այդ մասին բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի  բաժին ահազանգ է ստացվել։

Ավելի ուշ տուժածին տեղափոխել են Երեւանի «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ ելնելով այն հանգամանքից, որ նրա կյանքին վտանգ է սպառնում եւ  անհնրաժեշտ  է խիստ մասնագիտական բժշկական միջամտություն։

Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Հակոբ Արշակյանի՝ ակումբում հաշիվը փակելու շուրջ, որից հետո Արշակյանը դիմել է փախուստի։ Մի քանի րոպե անց ակումբի տնօրենը հայտնաբերվել է բակում՝ դանակը գլխի մեջ խրված։

Հակոբ Արշակյանի դեմ հարուցվել է քրեական գործ։

Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 8-ին Մամիկոն Գրիգորյանը Երեւանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցում, գիտակցության չգալով,  մահացել էր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular