«Շառից-փորձանքից» հեռու. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանը գնացել է մասնաշենք, սակայն, ի տարբերություն սովորական դեպքերի, երբ նախարարին ներկայացնելու համար գերատեսչություն էր գնում արարողությունից 5-6 րոպե առաջ, թեթև շփումներ ունենում աշխատակիցների հետ, երեկ նա նախարարություն է գնացել առավոտ շատ կանուխ, որպեսզի «նախարարությունների շենքի» աշխատակիցները ներսում չլինեն, և ոչ ոք իրեն չնկատի։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանին հայտնել են, որ գերատեսչությունների ներսում շատ մեծ դժգոհություն կա, և չի բացառվել, որ այցի ընթացքում հնչեն տարբեր վանկարկումներ, ինչպես նաև բողոքի գործողություններ տեղի ունենան: Ուստի նա գերադասել է «շառից-փորձանքից» հեռու գործել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում