ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոլանդիա՝ Գրկախառնությունների օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժիներակաան զորքերի օր:
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1864 - Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ:
 
1872 - վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:
 
1878 - ծնվել է նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:
 
1887 – ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:
 
1916 - վախճանվել է հանրահայտ բժիշկ Հրանտ Հայրամեն:
 
1919 – հայ-վրացական պատերազմի ընթացքում Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից, որը ընդունվել է հայկական կողմից:
 
1921 – Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճանները և դասերը, և սահմանվել է մեկ ընդհանուր կոչում` Հայաստանի քաղաքացի:
 
1921 - ստեղծվել է ՀԽՍՀ Ժողտնտխորհուրդը:
 
1938 - ծնվել է կենդանաբան Ֆելիքս Դանիելյանը:
 
1938 - ծնվել է տնտեսագետ Գևորգ Եղիազարյանը:
 
1950 - ծնվել է դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը:
 
1960 - ծնվել է հայազգի ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանը:
 
1967 – ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:
 
1978 - ծնվել է քանդակագործ Արփինե Քեթցյանը:
 
1989 – ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
 
1992 - հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացածները փախել են Աղդամի ուղղությամբ:
 
1999 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հաիթիի հետ:
 
2006 - Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, որը մեղադրվել էր «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ:
 
2007 - Էջմիածնում և աշխարհի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը սպանվել էր Ստամբուլում:
 
2008 - մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը:
 
2017 - տեղի է ունեցել «Ելք» դաշինքի առաջին համաժողովը:
 
2019 - «Հինգերոդ ալիք» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը, որը ըստ ՀԱԿ-ի ադամների մեղադրյալ Քոչարյանի պատվերով է նկարահանվել:
 
2020 - Քաշքշուկ է տեղի ունեցել Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո։ Արման Բաբաջանյանը պահանջել է ներողություն խնդրել խայտառակության համար. Գևորգ Պետրոսյանը և ևս 3 ԲՀԿ-ական մեկ օրով զրկվել են նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունքից։
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
1338 — ծնվել է վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը:
 
1506 – Հռոմի Պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:
 
1609 – վախճանվել է ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:
 
1743 — ծնվել է ամերիկացի գուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշ ստեղծող Ջոն Ֆիտչը:
 
1774 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուստաֆա 3-րդը:
 
 
1775 — Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմելյան Պուգաչովը:
 
 
1789 – վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիրը Փոլ Անրի Հոլբախը:
 
1793 – Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլյոտինով մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը՝ ազգի ազատության և պետության ընդանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
 
1854 – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ:
 
1855 — ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը:
 
1906 - ծնվել է բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:
 
1924 - վախճանվել է Սովետական Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:
 
1925 —Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը և ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը:
 
 
1941 - ծնվել է իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:
 
1950 - վախճանվել է անգլիացի գրող Ջորջ Օրվելը:
 
1954 — ԱՄՆ-ում ջուր է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»:
 
1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել են 435 հանքափորներ:
 
1976 — «Կոնկորդ» ինքնաթիռը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Բահրեյն:
 
1977 — Իտալիայում թույլատրել են աբորտները:
 
1968 – սկսվել են Կխեշանի պաշարման մարտերը, որոնք եղել են վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկը:
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular