ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները հասցված է նվազագույնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ պարզելու համար, թե Բայդենի նախագահությունը ստանձնելուց հետո Հայաստանը ինչ հնարավոր հարաբերություններ կարող է ունենալ ԱՄՆ-ի հետ։ Ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերջին օրերին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը։

— Պարոն Մեհրաբյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի ներառվել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որոշվել է այն հետո լուծել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ի՞նչ աշխատանք պետք է տարվի այս ուղղությամբ։

— Կարծում եմ, դա հայկական դիվանագիտության կարևորագույն խնդիրն է ներկա պահին, որպեսզի վերականգնվեն բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Եվ ԼՂ կարգավիճակի հարցը դառնա առանցքայիններից մեկը

— Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կարո՞ղ են Մինսկի խմբի շրջանակներում բանակցային պրոցես սկսելու հարցով նախաձեռնություն ցուցաբերել առաջիկայում։

— Իհարկե, հատկապես ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալու օրից սկսած, երբ մենք ակնհայտորեն ունենք միանգամային այլ մոտեցումներ, ապա հայկական կողմը պետք է խիստ նախաձեռնողական դիրքերից հանդես գա։

— Իսկ տարածաշրջանային զարգացումների առումով ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Բայդենի նախագահության օրոք:

— Իհարկե, այստեղ չափազանց կարևոր է, որ հայկական ժողովրդավարությունը արժանի սատարումը ստանա Միացյալ Նահանգների կողմից բոլոր առումներով։ Եվ հաշվի առնելով նաև այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի առաջ և հաշվի առնելով նաև այն հնարավորությունները, որոնք նույնպես կան Հայաստանում և առաջիկայում էլ պետք է զարգացում տալ այդ ամենին։

—Այստեղ ի՞նչ դեր կարող է ունենալ ՀՀ իշխանությունների որդեգրած գիծը արտաքին քաղաքականության մեջ: Եվ ի՞նչ պետք է անի այս իշխանությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններ բարելավելու համար։

— Նախ և առաջ այդ օրակարգերը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում բոլոր ուղղություններով պետք է թարմացվեն և նորացվեն։ Եվ ռազմավարական երկխոսություն կոչվող ձևաչափը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում պետք է նոր շունչ և պրակտիկ նպատակներ դրվեն այդ հարաբերություններոմ, որպեսզի այնպես չստացվի, որ միայն խոսքերից այն կողմ արդյունքները չգրանցվեն։ Որովհետև պետք է արձանագրենք, որ այսօր Միացյալ Նահանգների հետ ՀՀ հարաբերությունները, ցավեք սրտի, հասցված են նվազագույնի և դա բացասական անդրադարձ է ունենում մեր անվտանգության և տարածաշրջանային անվտանգության վրա։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular