ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում դուրս է մնացել լուրջ դերակատարումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ռուսաստան և Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1or.am-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ՝ պարզելու համար, թե Իրանը ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման այս  փուլում և ինչ նպատակ է հետապնդում այս հանդիպումները։

— Պարոն Միսակյան, երեկ հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ռուսաստան և Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Ըստ ձեզ, ինչ նպատակ է հետապնդում և ինչով կարող է Իրանը օգնել Արցախի խնդրի կարգավորման հարցում։

— Ընդհանուր առմամբ  Արցախյան այս պատերազմից հետո, և հրադադարի այդ փաստաթղթի ստորագրումից հետո, Իրանը կարծես սպասողական դիրքորոշում էր բռնել և սպասում էր թե եռակողմ ինչ հայտարարություններ են լինում, որոնք եղան  ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից՝ Մոսկվայում, նաև հայտարարվեց երկաթուղիների հետ կապված խնդիրների մասին։ Իրանը Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում գրեթե դուրս է մնացել լուրջ դերակատարումից, քանի որ առաջարկված առաջին ծրագիրը մերժվեց և կնքվեց ՌԴ միջնորդությամբ կազմված համաձայնագիր։ Ներկա պահին արդեն Իրանը հարմար ժամանակ է համարել հանդիպել բոլոր հակամարտող կողմերի հետ, այսինքն Հարավային Կովկասում ազդեցություն ունեցող ուժերի հետ հանդիպումներ կազմակերպել նաև սեփական քաղաքական խնդիրների լուծման և ինչու չէ, Իրանի ներգրավվածության առումով և աշխարհաքաղաքական գործընթացներին և տնտեսական գործընթացներին։ Իսկ Արցախյան հակամարտության լուծման հետ կապված նշեմ, որ ներկա փուլում դեռևս հայտարարություններ չկան՝ ձևաչափի փոփոխության ու երևի թե չեն լինելու, քանի որ խնդիրը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այսինքն, իրանական կողմը ներկայումս գործիքակազմ չունի այդքան շատ ներազդելու ու Արցախյան հակամարտության հետագա կարգավորման գործընթացին նաև նշեմ, որ դեռևս պարզ չի թե ընդանրապես ինչ ձևաչափով է իրականացվելու այդ կարգավորման գործընթացը կամ հետագա գործընթացները։

—Պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է նաև, որ Իրանի ԱԳ նախարարն իր այցելությամբ «նպատակ ունի նպաստել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»։ Սա վերաբերում է ահաբեկիչների խնդրի՞ն։

— Իրականում իրանական կողմը և պատերազմի օրերին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում բավականին անհանգստացած է եղել ահաբեկիչների խնդրով և պատերազմի շրջանում են եղել բազմաթիվ հայտարարություններ և դրանից հետո տեղի ունեցած, հատկապես, ադրբեջանական և իրանական պաշտոնյաների հանդիպման ընթացքում հնչել է ահաբեկիչների մասին հայտարարություններ, հատկապես Իրանի ազգայնական և պահպանողական շրջանակների կողմից և Բայրամովի Ադրբեջան կատարած այցի ժամանակ և Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ տեղակալը Իրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ահաբեկիչների և Իսրայելի թեման խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը։ Իսկ Զարիֆի այդ հանդիպումների բուն նպատակը և տնտեսական առումով և հատկապես քաղաքական առումով, Իրանի քաղաքական դիրքորոշումները հայտնելն է տարածաշրջի երկրներին, ինչպես նաև իր ազդեցությունը Կովկասում, հատկապես Ադրբեջանում, որտեղ պատերազմից հետո զիջել է իր դիրքերը Թուրքիային և այդպես փորձում է որոշ չափով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular