ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սկսել են քիչ շինարարություն անել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է:

Նշենք, որ շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին։ Այստեղ ունենք աճ. անցյալ տարվա 11 ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 9.7 տոկոսով ավելացել են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 5.8 տոկոսով աճել են: Իսկ, ահա, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 45.7 տոկոսով:

Նվազել են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները. անկումը կազմել է 55 տոկոս։ Մյուս կողմից՝ ավելացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 56.8 տոկոսով:

Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 5.2 տոկոսով, իսկ մարդասիրական միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 55.9 տոկոսով: Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են 34.9 տոկոսով:

Ինչպես հայտնի է, շինարարության ծավալների առյուծի բաժինը ընկնում է կազմակերպություններին՝ կառուցապատող ընկերություններին: Նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 4.7 տոկոսով:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular