ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր:
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում:
 
1921 - ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:
 
1922 – ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը:
 
1936 – վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:
 
1974 - Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:
 
1979 – վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:
 
1992 – առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Կրկժան գյուղը՝ Ստեփանակերտի մոտ:
 
1993 - Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:
 
2001 - մարդասպանները գնդակահարել են Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանին:
 
 
2004 - Վերաքննիչ դատարանը առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը:
 
 
2007 - Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները և թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին:
 
 
- թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
 
 
2014 — Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրոմայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը:
 
2018 - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:
 
2019 - Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
 
2020 - Սպանդանոցներ-անասնապահներ թնջուկը հանգուցալուծվել է կառավարության նոր սպանդանոցների կառուցման ճանապարհային քարտեզով, որը օրենքի ուժ մտնելու ժամկետ է սահմանել հուլիսի 1-ը։
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
1561 – ծնվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը:
 
1666 — վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ-Մահալի ստեղծող Շահ-Դջահանը:
 
1573 — ծնվել է ֆլամանդրացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը:
 
1724 — Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, ըստ որի պետական ծառայողները պետք է իմանան օրենքները և կանոնները, և բացառել է դրանք չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը:
 
1788 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը:
 
1796 — ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը:
 
1798 — վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան տրակտատը:
 
1879 —անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ:
 
1898 - ծնվել է սովետական կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը:
 
1901 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:
 
1904 — ծնվել է սովետական մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը Գոլիկով):
 
1905 – Սանկտ Պետերբուրգում սկսված գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անվանմամբ:
 
1906 —ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ իրվին Հովարդը:
 
1908 - ծնվել է սովետական ֆիզիկոս Լև Լանդաուն:
 
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
 
1946 – Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին:
 
1969 – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ է իրականացրել Մոսկվայում:
 
1973 — ԱՄՆ-ի Գերագույն դատարանը լեգալացրել է աբորտները:
 
1980 — այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվել է Գորկի քաղաք:
 
 
1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն:
 
2002 — դադարել է հերարձակվել ТВ-6 հեռուստաալիքը:
 
2005 — Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն:
 
2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի առաջին բնիկ ծագումով նախագահը։
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular