ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ից լուրջ սպասելիքներ չունեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց իր պաշտոնը։ Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ՝ պարզեու համար, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Բայդենը ինչ դերակատարություն կարող է ունենալ Արցախի խնդրի կարգավորման հարցում։

—Պարոն Մելիք-Շահնազարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման խնդիր է առաջացել: ԱՄՆ նախագահի փոփոխությունը որքանով կազդի այդ գործընթացի վրա և որքանով Բայդենի վարչակազմն ավելի ակտիվ կլինի Արցախի խնդրի կարգավորման հարցում:

— Նախ ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆորմատի խնդիր չի առաջացել: Մինսկի խումբը ինչպես կար այնպես էլ շարունակում է գործել, խնդիրը վերաբերում է բանակցային գործընթացին՝ պատերազմի հետ կապված։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Արցախյան հակամարտության խնդրի լուծումը, ապա ես կարծում եմ, որ փոփոխություն այս փուլում սպասելի չէ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հակամարտող կողմերը, ըստ էության, հիմնական խնդիրները լուծելու ավելի գործող մեխանիզմներ են գտել՝ ի դեմս Ռուսաստանի առաջարկած դիվանագիտական գործիքակազմի։ Եվ հիմնականում Մինսկի խումբը  եռակողմ ֆորմատով Ռուսաստանի իշխանությունը ավելի արդյունավետ է, քան Միացյալ Նահանգներինը։

—Բայդենի դիրքորոշումը Հայաստանի, հայերի, հայկական հարցի  նկատմամբ իրավիճակ կփոխի՞, թե՞ մենք նույն պատկերը կունենանք՝ հաշվի առնելով, որ Օբամայի ժամանակ էլ նա պաշտոն ուներ ու սպասելիքները չարդարացան:

— Դե իրականում ես ոչ մի սպասելիք չեմ տեսնում ԱՄՆ վարչակազմից։ Անկախ դրանից թե հանրապետական է ,թե դեմոկրատական։ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում լուրջ խնդիրներ կան օրակարգի բացակայության հետ կապված, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության զրոյացրեց աշխատանքային կապերը։ Եվ այդ պատճառով մեր սպասելիքները ոչ թե ԱՄՆ-ից պետք է լինեն այլ Հայաստանից։ Պետք է նոր օրակարգեր ձևավորեն, բայց այդ սպասելիքներն էլ իրատեսական չեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում գործում է դավաճանների իշխանություն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular