ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղ. չկա կարգավիճակ, չկա խաղաղություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
iarex.ru-ն գրում է, որ քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի՝ այսինքն Արցախի Հանրապետության այն հատվածի, որը մնում է Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, կարգավիճակը՝ լիարժեք խաղաղության մասին խոսելը դեռ շատ վաղ է: Նման կարծիք է հայտնել ռազմական թղթակից, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը դեռ հավատում է, որ դա իր տարածքն է և Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ նա ինչ-որ վերահսկողություն կստանա այդ տարածքի վրա: Բայց նա դա չի ստացել, ինչպես և չի եղել Հայաստանի համար կարևոր խնդրի լուծումը՝ բոլոր ռազմագերիների վերադարձը:
 
«Ալիևը հույս ունի այդ տարածքի վրա ինչ-որ վերահսկողություն իրականացնել, բայց բացառվում է, որ Ռուսաստանը համաձայնի դրան: Այդ տարածքը տեսականորեն գտնվում է Հայաստանի, բայց իրականում Ռուսաստանի վերահսկողության ներքո: Կարգավիճակի հարցը հիմնարար խնդիր է, և մինչև դա չլուծվի անհնար կլինի խոսել խաղաղության մասին, և հնարավոր կլինի խոսել միայն բախումներ լինելու կամ չլինելու մասին: Ներկայումս հակամարտությունը մտել է ցածր ինտենսիվության փուլ»,- ասել է Ռեպետովիչը:
 
Կարգավիճակի հարցը լուծելու անհրաժեշտությունը քննարկվել է նաև Հայաստանում:
 
«Ղարաբաղի հետագա կարգավիճակի հստակեցումը բանակցային գործընթացի ամենակարևոր հարցերից մեկն է»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուրախ եմ, որ համանախագահող երկրները կիսում են այդ դիրքորոշումը », - ասել է նա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular