ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարգավիճակ, ռազմագերիներ, այցեր Արցախ»․ Լավրովը Բաքվի առանցքային միֆերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ իր վերջին ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության մի շարք կարևոր նրբերանգների` չեզոքացնելով մի շարք թեզեր, որոնք պնդում է ադրբեջանական քարոզչամեքենան և անձամբ Իլհամ Ալիևը:
 
Մասնավորապես, անդրադառնալով ռազմագերիների խնդրին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը գերիների փոխանակումը տեսնում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի իրագործման միջոցով, իսկ Ադրբեջանը ռազմագերիներին և հայկական կողմի այլ ձերբակալվածներին, որպես ռազմական հանցագործներ ներկայացնելով, դիմում է տարբեր մանիպուլյացիաների և արհեստական խոչընդոտներ է ստեղծում գերիների վերադարձի հարցերում:
 
Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի և Արցախի կապը երբեք չի ժխտվել և պաշտոնական կապերին խոչընդոտելու հիմքեր չկան, մինչդեռ Ալիևը հայտարարել է, որ Արցախ այցելելիս` Հայաստանի պաշտոնատար անձինք պետք է թույլատվություն ստանան Բաքվից:
 
Չնայած Ալիևի իր հասարակությանը ներկայացնելու քարոզչության փորձերին, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Արցախի կարգավիճակի հարցը գոյություն չունի, Ռուսաստանի արտգործնախարարը հստակ հայտարարել է, որ ելնելով Արցախի կարգավիճակի խնդրի հակասական բնույթից, կարգավիճակի քննարկումը մնում է ապագայի հարց: Ավելին, Լավրովը շեշտել է, որ դրանով պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, մինչդեռ Ալիևը փորձում է համոզել իր ժողովրդին, միջազգային հանրությանը և, թերևս, ինքն իրեն, որ համանախագահության ձևաչափն արդեն իսկ անցյալում է, և այն չի կարող հետագա պատասխանատվություն ստանձնել բանակցային գործընթացի կազմակերպման հարցում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular