ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Всё новое — это хорошо забытое старое

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պոպուլիզիմի ալիքի ու դեմագոգիկ խոստումների վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ արագ մոռացան իր իսկ մերժած իշխանության արատները՝ մտերիմ, բայց գործից անտեղյակներին բարձր պաշտոններ վստահելուց մինչև ՀՀ քաղաքացիների արհամարհանք: Ինչպես հայտնի է՝ օրերս մերժող իշխանության էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ և առաջարկում է հունվարի երկուսը, երեքը, հինգը, յոթը դարձնել աշխատանքային օր: Ծննդյան տոներ և Ամանոր կլինեն հունվարի 1-ը և 6-ը: Ըստ նախարարության պարզաբանման՝ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Հավանաբար շատերը կհիշեն, որ այս նախաձեռնությունը տառացիորեն կրկնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը: 2017 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության առաջարկեց փոխել նշված օրենքն ու հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային օրեր: Այն ժամանակ ասվեց. ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը: Ստացվում է՝ մերժողները կրկնում են մերժվածի հիմնավորումը:

Մերժվելու արդյունքում Կարեն Կարապետյանի կառավարությունը չհասցրեց նախաձեռնությունը օրենքի վերածել, իսկ մերժողները 2018 թվականի մայիսին եկան ու նույն տարվա դեկտեմբերին, աշխատանքի և սոցապ նախարարության զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի շուրթերով հայտարարեցին՝ Ամանորի և Ծննդյան տոների հանգստյան օրերը կրճատելու մասին «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կյանքի չի կոչվի։ Ու հիմա, իրենց գերկարճ խելքով ենթադրելով, որ մարդկանց հիշողությունը կարճ է, կրկնում են մերժվածների մտքերը: Ուրիշի միտքը սեփական տեղ ներկայացնելը գրագողություն է, սեփական մտքերը հաճախ փոխելը՝ ոչ այնքան ողջունելի պահվածք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular