ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հարցը օգտագործում են քաղաքական շանտաժի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հետպատերազմական իրավիճակի, գերիներին վերադարձնելու խնդրի և թուրք-ադրբեջանական բանակի կողմից Արցախի դեմ կիրառված արգելված զենքերի մասին 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

— Պարոն Վրթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես գերիներին վերադարձնելու հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կան, արդյո՞ք իշխանությունների կողմից կատարվում են բավարար քայլեր գերիներին վերադարձնելու համար։

— Կոնկրետ գերիների հետ կապված ստեղծված իրավիճակում տեսնում եմ ապիկարություն այն կառույցների աշխատանքների մեջ, որոնք պետք է լուծեին այդ խնդիրները։ Այդ կառույցներն են Պաշտպանության նախարարությունը, Արտաքին Գործերի նախարարությունը, Կառավարությունը, որոնք այդ հարցով կարելի է ասել չեն զբաղվում։ Գերիների վերադարձի հարցով ավելի շատ ռուսական կողմ է զբաղվում։ Թերևս Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, օգտագործում են գերիների հարցը քաղաքական շանտաժի և ընդդիմությանը լռեցնելու համար։ Հարազատներին տարբեր խողովակների միջոցով ուղերձներ են հղում, թե իբր ընդդիմությունը որևէ կերպ կարող է դրան խանգարել։ Անկեղծ ասած նաև անհասկանալի է ոչ միայն գերիների, այլ նաև զոհվածների մասին տեղեկատվությունը թաքցնելը։ Ի վերջո դա եղել է և չենք կարող այդ ամենը թաքցնել։ Եվ, վերջ ի վերջո դրանք հայտնի են դառնալու, պարզապես հիմա փորձում են ժամանակ ձգել։

—Մենք գիտենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական կողմը Արցախի դեմ կիրառել է անթույլատրելի զենքեր։ Արդյոք որևէ փորձաքննություն կատարվում են, միջազգային հանրությանը այդ հանգամանքը ապացուցելու համար։

— Չկա նման բան, ես տեղյակ չեմ, որ կատարվում է որևէ ակտիվ գործողություն այդ ուղղությամբ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular