ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օմբուցմենի գրասենյակը հետևողական հավաքել է բոլոր փաստերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

—Տիկին Ալեքսանյան, Արցախյան պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական կողմը կիրառել է արգելված զենքեր, որի ապացուցվելու համար կատարվում են ուսումնասիրություններ և եթե միջազգային հանրությանը կարողանանք ապացուցել, որ իրականում կիրառվել են այդ զենքերը, ապա ինչ դատապատժի կարժանանան թուրք-ադրբեջանական կողմերը և ի՞նչ կշահի Հայաստանը։

— Հայաստանը բնականաբար կշահի։ Ես գիտեմ, որ Օմբուսմենի գրասենյակը շատ լավ, հետևողական հավաքել է բոլոր փաստերը, կատարում են ուսումնասիրությունները և ինչ-որ բաներ ուղարկվել են։ Ասեմ, որ միջազգային կազմակերպություններից, օրինակ HRW-ն ֆիքսել է կասետային զենքերի կիրառումը պատերազմի ժամանակ և այդ  միջազգային հանրության նահատականներից է կախված, ինչպես նաև մեզնից, որ մենք լավ ներկայացնենք այդ ամենը և հետևողական լինենք միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։ Սա ամենագլխավորն է, չնայած, որ ես չեմ կարծում, որ մենք այդ պատասխանները շուտ կստանանք, բայց, ամեն դեպքում, շատ լավ է, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Իսկ թե ինչ կշահի Հայաստանը, կարծում եմ, որ սա կազդի նաև քաղաքական գործունեության վրա։ Պարզապես պետք է ֆիքսվի, որ պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը և, որ ադրբեջանական կողմն է կիրառել արգելված զենքեր խաղաղ բնակչության նկատմամբ, ծննդատան վրա են ռումբեր գցել, մշակութային կոթողների վրա են ռումբեր գցել և այս ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ է հայտարարություններ կատարել, որը շահեկան է Հայաստանի համար, ինչը կարող է դրական լինել արցախյան հարցը լուծելու համար։

—Երեկ ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածու ընտրվեցին Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատրյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները և այն հանգամանքը, որ ընտրություններին միայն «Իմ քայը» խմբակցությունը մասնակցեց։

— Իրականում ես չեմ հասկանում ընդդիմության այդ ընդվզումը նման գործընթացների ժամանակ։ Քանի որ նրանք պետք է մասնակցեն և իրենց կարծիքը հայտնեն և առաջարկներ անեին, միգուցե նրանք ավելի լավ առաջարկներ ունենային։ Ես տեսնում եմ, որ իշխանությունը դատական համակարգը փոխելու գործընթաց է սկսել։ Եվ եթե իսկապես փոխելու է համակարգը, ապա ես միայն ողջունում եմ։ Թեկնածուներից մեկին՝ Դավիթ Խաչատրյանին, ես ողջունում եմ, իսկ Ջահանգիրյանը ունի մի կենսագրություն, որը ողջունել հնարավոր չի այդ համակարգում։ Երբ որ համակարգ են բերում նոր մարդիկ, պետք է նրանք ունենան լավ կենսագրություն, ինչպես նաև վստահություն առաջացնի համակարգը փոփոխելու այդ քայլը։

Աննա Ադամյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular