Ռուսաստանում «tax free» պիլոտային ծրագիրը երկարաձգել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ360tv.ru-ն գրում է, որ «tax free» պիլոտային ծրագիրը Ռուսաստանում կգործի մինչև 2021 թվականի վերջը։ Այդ ծրագրի երկարաձգման որոշում է ստորագրել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Օտարերկրացիներին ԱԱՀ-ի վերադարձի փորձը Ռուսաստանում Եվրասիական տնտեսական միությունից (հարկերից զերծ) գնված ապրանքներ արտահանելիս երկարացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Նման որոշումն ամրագրվել է վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանագրով»,- ասված է Նախարարների կաբինետի կայքի հայտարարության մեջ:
Կառավարությունը հիշեցրել է, որ հարկերից ազատման այդ համակարգը Ռուսաստանում գործարկվել է 2018 թվականին: Այն թույլ է տալիս օտարերկրացիներին հետ ստանալ ԱԱՀ-ն երկրում կատարված գնումների համար: Նշենք, որ այդ հնարավորությունը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության երկրներից ժամանած զբոսաշրջիկների վրա, այսինքն բուն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա:
Ավելացած արժեքի հարկը կարող է վերադարձվել՝ սարքավորումներ, հագուստ, զարդեր և այլ ապրանքներ գնելու դեպքում: Այն չի ներառում ալկոհոլը, ծխախոտը և համացանցով գնված ապրանքները: 2019 թվականի աշնանից փորձարկվել է tax free-ի էլեկտրոնային ձևի անցումը: Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում են փոփոխել Հարկային օրենսգիրքի այն հոդվածները, որոնք վերաբերվում են tax free-ին: Նախագիծը ենթադրում է զբոսաշրջության և դրա հետ կապված ապրանքների վաճառքի աճ: