Պատմության այս օրը (հունվարի 25)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ուսանողության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1828 - ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգեւատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:
1891 - ծնվել է մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ ԱշոտՏեր-Մկրտչյանը:
1901 - ծնվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը:
1910 - ծնվել է պարսկահայ գրողԳալուստ Խանենցը:
1912 - ծնվել է ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:
1914 - ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում ասերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և անվանել այն Հայաստան: 1921- բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:
1922 - Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է Գ. Սունդուկյանի անվան):
1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:
1952 - ծնվել է նկարիչ Ավետիք Ավետիսյանը:
1983 - վախճանվել է արձակագիր Աբիգ Ավագյանը:
2001 - Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ:
- Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվել են «Բրիթիշ փեթրոլեումի» նախագահությամբ աշխարհի առաջատար նավթային ընկերությունների բանակցությունները, և ստորագրվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարի նախագիծը:
2002 - «Երկիր» օրաթերթը սկսել է լույս տեսնել որպես շաբաթաթերթ՝ որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
2007 - Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:
2013 - Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
2014 - Արոնյանը շախմատի Վեյկան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ հաղթանակը ապահովելով վերջին տուրից առաջ։
2019 - հայտարարվել է, որ TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականը 12.8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևելյան գործընկերության մաս կազմող վեց երկրներում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Միջոցներն ուղղվելու են ավտոճանապարհների, երկաթուղիների, օդանավակայանների ու նավահանգիստների արդիականացմանը: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
41 – Հռոմի Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:
750 — Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:
1479 - ավարտվել է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը
1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:
1554 - Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը
1627 — ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:
1658 — Նոր Ամստերդամի նահանգապետը արգելել է թենիսը, քանի որ այն շեղել է՝ մարդկանց աստծոն ծառայելուց:
1736 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:
1759 - ծնվել է բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:
1799 — ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:
1802 — Նապոլեոն 1-ինը ընտրվել է Իտալիայի նախագահ:
1882 - ծնվել է անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:
1835 – տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:
1858 – առաջին անգամ հնչեցվել է Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:
1878 - ռուսական տորպեդոով խորտակվել է թուրքական շոգենավ, որը աշխարհում տորպեդահարելով նավ խորտակելու առաջին դեպքն է:
1886 - ծնվել է գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:
1905 - Հարավային Աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ «Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):
1908 — Բաքվում կայացել է Գաջիբեկովի «Լեյլա և Մեջնուն» օպերայի առաջնախաղը, որը իսլամական աշխարհի առաջին օպերան է:
1928 - ծնվել է վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:
1938 - ծնվել է ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:
1938 — արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևելյան Եվրոպայում:
1947 – վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:
1951 - վախճանվել է սովետական ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:
1957 — Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:
1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:
1982 - վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:
1990 — Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել:
1992 — կալիֆորնիական Օքլենդում անգլիացի թեթև-ատլետ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:
2010 – եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են 82 մարդ:
2011 – Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը