ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացների հետևանքները տարածաշրջանում. Տ. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական (Նավալնի և այլն) իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով։
Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։
ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular