ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերահաստատում եմ՝ երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է․ Արփինե Դավոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ ի՞նչ է փոխվել իմ ելույթից հետո։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իր՝ ԱԺ-ում ունեցած ելույթն այն մասին, թե երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է, և հարցին՝ այսօ՞ր էլ է շարունակում պնդել, որ երկրում  թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է։

«Իմ կարծիքը, որը վերաբերում էր ընդդիմությանը, որևէ փոփոխություն չի կրել, վերահաստատում եմ»,-ասաց նա։

Դավոյանը նշեց՝ պետության մեջ պետք է լինի իշխանություն-ընդդիմություն խոսույթ, սակայն, ըստ Դավոյանի, ընդդիմությունն ունի միայն մեկ օրակարգ՝ իշխանությունը ստանձնելը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունը հասարակությանը բաժանել է «սևերի» ու «սպիտակների», Դավոյանն արձագանքեց, թե այդ մասին հայտարարություն եղել է 2018-ին, և իր խոսքով, հստակ ասվել է, թե ում և ինչի մասին է խոսքը։ «Այսօր ընդդիմությունն ավելի է խորացնում «սևերի» ու «սպիտակների» բաժանումը»,-ասաց նա՝ նշելով, թե իրականում այդպիսի բաժանում եղել է շատ ավելի վաղուց, և եղել են արտոնյալներ։

Հարցին՝ իշխանությունը խտրականություն չի՞ դնում մարդկանց միջև, չկա՞ն արտոնյալներ, Դավոյանն արձագանքեց՝ միանշանակ չկան արտոնյալներ։

Հարցին՝ ինքն արդյո՞ք երջանիկ անհատ է, ապրում է հոգատար հանրության  ու հզոր պետության մեջ, ինչպես իշխող ուժի կարգախոսում էր ասվում, Դավոյանն արձագանքեց՝ նախընտրական ծրագիր կա, որի համար պետք է կատարել քայլերը։ «Ես կարծում եմ՝ 2,5 տարին շատ քիչ էր այդ ամենին հասնելու համար, մանավանդ եթե հաշվի առնենք, թե մենք ինչպիսի փորձությունների միջով ենք անցել»,-ասաց նա՝ նշելով, թե այդ կարգախոսը պարտադիր պետք է իրականանա։

Ինչ վերաբերում է պատերազմին, Դավոյանն ասաց, թե կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են՝ ամեն ինչ արվել է, որ պատերազմն օր առաջ կանգնեցվի։

Մարիամ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular