ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական կառավարման, ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարման ոլորտում տիրող իրավիճակն է բերել այս ձախողումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, մենք եկել ենք մի այնպիսի աստիճանի, որ բանակում բարեփոխումների ծրագիր ենք կազմել 2008 թվականին և երկու շատ կարևոր պլաններ ենք կազմել 2011-2015 թվականների և 2016-2020 թվականների, և նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրեր. «Դրանց արդյունքում ամեն մի ժամանակահատվածում ապահովել ենք բանակի զարգացումը: Սկսած պլանավորումից, առաջնագծի ամրապնդում, բարձր մակարդակի զորավարժություններ, ուսումնանյութական բազա, սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրում, որոշակի չափով տեղական արտադրանքի իրականացում: Վերջին տարիներին պաշտպանական քաղաքականության իրականացումն ավարտել ենք պետական մակարդակի զորավարժություններով: «Շանթ» զորավարժություններ անցկացվել են առաջին անգամ իմ ղեկավարման ժամանակ, ապա նաև Վիգեն Սարգսյանի և Դավիթ Տոնոյանի ժամանակ:

Վերջին 30 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք մեր բանակը, և իշխանության բոլոր թևերը և բոլոր ուղղություններով կարողացել ենք առաջընթաց ապահովել՝ իր թերություններով: Յուրաքանչյուր իշխանության և մեծահոգությունն է, և հնարամտությունն է տեսնել այն լավը, այն հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել, ու դրանից հետո առավելևս չիմանալով, թե ինչպես են  այդ պետական տունը կառուցում, սպսել անկազմակերպ քայլեր իրականացնում բոլոր ուղղություններով:

Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացի շրջանակներում ամեն ինչ մի կողմ չդնել ու չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս 30 տարիների ընթացքում բանակցային գործընթացն առաջ են տարել:

Ինչպես կարելի է խոսել թավշյա հեղափոխության մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի: Պետության առաջնորդը հոր նման պետք է լինի, իսկ հայրը իր չարաճճի զավակին օրվա ընթացքում վատ բաների համար ապտակ է հասցնում, միևնույն է, ընթրիքի ժամանակ ասում է՝ արի նստի, միասին ընթրենք: Այդպիսի փոխադարձ հանդուրժողականության կարող են գալ կյանքի, պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ: Փորձ չունեցողներն են, որ մանրախնդրության են գնում, իորն արտահայտվել է բոլոր օղակներում՝ սկսած պետության, կառավարության կառուցվածքի ոչ ճիշտ գնահատումից, ֆինանսական միջոցներ ոչ ճիշտ օգտագործում, մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ հարաբերությունների վատթարացում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular