ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում ՀՀ բոլոր դեսպանները եղել են ֆանտաստիկ պրոֆեսիոնալ դիվանագետներ․ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակելուն դեմ են լոբբիստները, ԱԳՆ-ն, գրեթե բոլորը․ Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզում եմ ավելի մասնագիտական դաշտում փորձենք հասկանալ՝ ինչ է  նշանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. սկսենք նրանից, որ ԱՄՆ-ում Հայաստանի բոլոր դեսպանները եղել են ֆանտաստիկ պրոֆեսիոնալ դիվանագետներ, լուրջ պատրաստվածություն անցած, ֆանտաստիկ պրոֆեսիոնալ դիվանագետներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակմանը:

«Նախկին բոլոր դեսպանները շատ պրոֆեսիոնալ նշաձող են սահմանել, հիմա որքանով կտեղավորվի այս տրամաբանության մեջ Մակունցը, ես չեմ ուզում մեկնաբանել, թող մարդիկ, իրենք հետևություններ անեն»,– ասաց նա:

Միջազգայնագետը նշեց, որ երկրորդ կարևոր պայմանը դեսպանի էֆեկտիվ աշխատանքի համար համայնքն է, և ամենակարևորը՝ Վաշինգտոնում մեր լոբբիստները: «Իսկ մեր լոբբիստներն արդեն շատ կոշտ արձագանք են տվել նրա նշանակման հետ կապված: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը, որը պրոֆեսիոնալ լոբբիստն է մեր, գրել էր՝ մենք մեզ չենք կարող թույլ տալ նշանակել մեկին, ով պետք է ընթացքում սովորի՝ ինչպես պետք է աշխատել և բարձր աշխատավարձի համար գա ու աշխատի: Սա նշանակում է, որ լոբբիստների աջակցությունն էլ չի լինելու և տասն անգամ դժվարանալու է աշխատանքը»,- նշեց նա:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ շատ բարդ է լինելու, քանի որ աջակցություն չկա նաև ԱԳՆ-ից: «ԱԳՆ-ում նրա նշանակմանը դեմ են գրեթե բոլորը: Կա խնդիր նաև արարողակարգային առումով, որովհետև չի կարելի խոսել, որ դու դեսպան ես նշանակվում, եթե ընդունող երկրի կողմից ագրեմանը չկա դեռ: Սա էթիկայի կանոնների խախտում է, և Մակունցը չպետք է որևէ դեպքում սրա մասին խոսեր, կամ պետք է թեման շեղեր, կամ պետք է չարձագանքեր սրան»,- նկատեց միջազգայնագետը և նշեց, որ հայ համայնքի ծանր քաշայիններն էլ եբ դժգոհ և ոչ միայն այս նշանակումից, այլ նաև իշխանություններից:

«Իշխանություններն էլ հասկանում են, որ այսպես, թե այնպես մի քանի ամսից հեռանալու են, դա հեռու չէ, բայց նորից նշանակում են դեսպան մի մարդու, որին պետք է հետ կանչեն հաջորդ իշխանությունները»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ Մակունցի հնարավոր նշանակման մեջ որևէ մեսիջ չկա: «Ես գիտեմ, որ նախաձեռնությունն իրենն է, ինքն է առաջարկել, որ կարող է գնալ Ամերիկայում դեսպան աշխատել՝ հիմնավորելով, որ վերջին երկու տարիներին ներգրավված է եղել պառլամենտական դիվանագիտության մեջ»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նաև նշեց, թե չի կարծում, որ ԱՄՆ-ն ագրեմանը չի տա: «Դա լրիվ այլ բան կնշանակի․ կա՛մ պրոբլեմ պետք է լինի անձամբ Մակունցի հետ, որ մերժեն, կա՛մ պետք է ինչ-որ լուրջ քաղաքական հիմնավորում լինի ագրեմանի չտրամադրման համար: Չեմ կարծում այստեղ ԱՄՆ-ն պրոբլեմ ունի: Եթե մենք նպատակահարմար ենք գտնում այս մարդուն, ԱՄՆ-ն որևէ հիմք չունի չընդունելու համար»,- շեշտեց նա:

Միջազգայնագետը նշեց, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը 10 տարի է, ինչ աշխատում է: «Պատկերացրեք՝ որքան պատրաստված կլինի, հայերի մեջ աշխատելու փորձ ունի բավականին լուրջ կապեր ունի, այս առումով նրան անհրաժեշտ է լուրջ հակակշիռ: Ադրբեջանցիները հիմա չունեն այնպիսի համայնք, ինչպիսին մենք, բայց նրանք փող են ծախսում լոբբիստական գործունեության վրա և իրենց նպատակին հասնում են: Այդ ամեն ինչին պետք էր հակակշիռ, այդ հակակշիռը պետք է լիներ պրոֆեսիոնալ դիվանագետ, ով կկարողանար այդ խնդիրները տեղում լուծել»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular