ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նպատակը բարոյահոգեբանական ճնշումն գործադրելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան պատրաստվում է զորավարժություններ իրականացնել Կարսում,որի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ՝ փորձելով պարզել թե ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան։

—Պարոն Իսպիրյան, մենք տեղյակ ենք, որ Թուրքիան պատրաստվում է զորավարժություններ իրականացնել Կարսում,որի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս փուլում Թուրքիայի տարածքում զորավարժությունների անցկացումը։

— Զորավարժությունները դեռ չեն սկսել, սկսվելու են փետրվարի 1-ից 12-ը։ Զորավարժությունները նախօրոք պլանավորված են եղել և ամեն տարի զորավարժություններ իրականացվում են։ Ձմեռային զորավարժությունները Կարսում են նախատեսված, քանի որ այնտեղ բավականին խիստ ձմեռ է լինում, բացի այդ Կարսը նաև սահմանագիծ էր նախկինում ԽՍՀՄ-ին և հիմա էլ Հայաստանին և Թուրքիան այդ պատճառով միշտ փորձում է Կարսում իրականացնել։ Եվ Թուրքիան ունի նաև ռազմավարական նպատակներ։ Իսկ ներկայում զորավարժության ընթացքում անցկացվելիք ադրբեջանաթուրքական համատեղ ուսումնական այդ բոլոր քայլերը ունեն հոգեբանական ճնշման նշանակություն Հայաստանի վրա։ Հայ հասարակության մի մասը հիմա անհանգիստ են, քանի որ ամռան թուրք-ադրբեջանական զորավարժություններին հաջորդեց ռազմական գործողությունները Արցախում։ Եվ հիմա շատերը կարծում են, որ եթե Թուրքիան զորավարժությունները մյուս կողմից է անում, ապա անհանգստանում են, որ կարող է հարձակվել։ Սակայն ասեմ, որ բոլորովին այդպես չի և Թուրքիան այս պահին հարձակվելու մտադրություն չի կարող ունենալ մի շարք պատճառներով, քանի որ Հայաստանի դեմ հարձակումը, դա արդեն հարձակում է Ռուսաստանի վրա և Թուրքիան այս պահին այնքան էլ լավ վիճակում չէ, որ Ռուսաստանի դեմ հարձակում սկսի հաշվի առնելով նաև իր հարաբերությունները իր դաշնակից ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ։ Եվ Թուրքիան այս պահին նման քայլի չի գնա։ Բայց մեր ԱԳՆ-ի հայտարարությունը տեղին էր, իսկ զորավարժության գլխավոր նպատակը դա հոգեբանական, բարոյահոգեբանական ճնշումն է հայ ժողովրդի վրա։

— ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը։ Կարծես ԱՄՆ-ում հայկական խնդիրների ուղղությամբ ակտիվություն է նկատվում։ Ի՞նչ եք կարծում ԱՄՆ-ում նոր վարչակազմի հաստատումը կարո՞ղ է Թուրքիայի համար զսպող գործոն լինել։

— Գիտեք, ցավով եմ ասում, որ հայկական հարցի երկար տարիներ է ինչ ԱՄՆ օրակարգում է և մնալը զուտ նպաստելն է Թուրքիային իր շահերին համապատասխանեցնելն է։ Քանի նախագահ եղավ, որ մինչև ընտրվելը խոսք էին տալիս, իսկ ընտրվելուց հետո ինչ-որ ձևով շրջանցում են այդ հարցը։ Օրինակ, Օբաման ասեց Մեծ Եղեռն և ամեն ինչ դրանով ավարտվեց։ Դրանից հետո շարունակեցին Մեծ Եղեռն այդ կերպ փորձելով երկու կողմին ինչ որ ձևով բավարարել ասելով, որ եղեռնը Հայաստանում ցեղասպանություն է նշանակում։ Այս Ջո Բայդենը Թուրքիայի նկատմամբ ավելի ռադիկալ է տրամադրված քան Թրամփն էր։ Թրամփը Թուրքիայի հետ ավելի մեղմ էր և իր մեղմությամբ նաև պատճառով Թուրքիան իրեն շատ անպատասխանատու պահեց, այդ թվում նաև Ադրբեջանի հետ Արցախում հայկական ուժերի դեմ հարձակումներում։

—Իրանի ԱԳ նախարարը այցեր է նախաձեռնել Մոսկվա, Երևան, Թբիլիսի ու Բաքու։ Իրանը ակտիվացե՞լ է, և ըստ ձեզ արդյոք տարածաշրջանում իրավիճակը լարվա՞ծ է։

— Ինչ է վկայում։ Քանի որ զարգացումները Իրանի շուրջ կարծես անհանգստացնող են։ Սկսած Ադրբեջանին հանձված տարածքներում Սիրիայից բերված ահաբեկչական տարրերի տեղակայումը, տարբեր զինատեսակների՝ որոնք ուղղված են դեպի Իրան տեղակայումը այդ սահմանին։ Ամերիկյան կողմից եկող ազդակները, Իսրաելի կողմից իրանի նկատմամբ հայտարարվող հնարավոր գործողությունները ստիպում են Իրանին չմնալ տեղում և հակաքայլեր իրականացնել։ Այսինքն, այո, տարածաշրջանում շատ արագ զարգացում է տեղի ունենում։ Եվ Իրանի քայլերը դրա շրջանակներում են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular