ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումները այսքանով չեն սահմանափակվելու: Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության և քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ։ Ասել է թե, փորձառու ու պրոֆեսիոնալ դիվանագետները դժգոհում են Նիկոլ Փաշինյանի կողմից ոլորտում քաղաքական ու «խայտառակ թույլ» նշանակումներ անելու հանգամանքից։ Մեր տեղեկություններով, հարթ չեն նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, քանի որ Այվազյանն այս կարճ ժամանակաընթացքում մի քանի անգամ բաց տեքստով իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի մոտեցմանը։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջիկայում հնարավոր է նաև Այվազյանի պաշտոնանկությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular