ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ամբողջ ընթացքում 1-2 անգամ «երևացած», իսկ հետպատերազմական շրջանում լիարժեք լռություն պահպանած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հարցազրույց է տվել՝ ինչ-որ առումով փորձելով նաև «մաքրվել», արդարանալ, սլաքներն այլ կողմ ուղղել: Մասնավորաբար, նախ՝ նա նշում է, որ «պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը անկեղծ և անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի», ապա հավելում մի միտք, որը, երևի թե, հարցազրույցի «մեխն» է. «2015 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։

Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցազրույցը Տոնոյանի ակտիվացման փորձերի «նախերգանքն» է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա «մաքրվելու» այս «ճանապարհին» ցանկանում է հանդիպել պատերազմում զոհված հերոսների՝ մի քանի ընտանիքների, որպեսզի նրանց ֆոնին կարողանա հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել: Սակայն, մեր տեղեկություններով, բոլոր նրանք, ում հանդիպելու խնդրանքով դիմել է Տոնոյանը, անխտիր մերժել են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular