Մարդիկ չեն ամուսնանում, մատանի չեն գնում. Ոսկու շուկայում ճգնաժամ է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեւանի ոսկու շուկայի առեւտրականները դեռ նախորդ տարվա մարտ ամսից են դժգոհում՝ առեւտուրը կանգնած է: Մոտ մեկ տարի է, ինչ ոսկու վաճառքը բավականին նվազել է. արտակարգ դրության, ապա պատերազմական պայմաններում մարդկանց մեծ մասը հարսանիք չի արել: Բացի այս, ոսկու հիմնական գնորդները՝ սփյուռքահայերը, սահմանները փակ լինելու պատճառով Հայաստան չեն ժամանել:
Օրինակ, առեւտրականներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախօրեին 1 մլն դրամը գերազանցող ոսկյա իր է վաճառել:
Իսկ ահա մեկ այլ առեւտրական մեզ հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ երիտասարդները չեն ամուսնանում. իր ունեցած ամուսնական մատանիները չեն վաճառվում:
Բայց ArmLur.am-ի շրջայցի ընթացքում ոսկու վաճառքով զբաղվող առեւտրականները հույս հայտնեցին, որ շուտով այս ոլորտը կակտիվանա, քանի որ առջեւում Տյառնընդառաջ է, սիրո եւ կանանց տոները:
Մանրամասները՝ տեսանյութում