ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրի մարզում «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկա­նիշն օրեցօր նվազում է: Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մե­ղադրանքներով ու բացահայտումնե­րով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործու­նեությամբ և անհոդաբաշխ խոսքով:

Հասկանալու համար, թե մարզերում ինչպիսի տրամադրություններ են «Իմ քայլի» ու Նիկոլ Փաշինյանի նկատ­մամբ, վարչապետն իր թիմակիցներին գցել է դռնեդուռ՝ այս կամ այն միջո­ցառման անվան տակ մարզաբնակնե­րի «բերնի գոլը» հասկանալու համար:

Տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինակ, Գյումրիում էր՝ նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելու նպատակով, ինչն իր հերթին հարմար առիթ էր՝ հանդիպելու Շիրակի մարզի համայնքապետերի ու 6 գերիների հարազատների հետ: Վերջիններիս հետ հանդիպումը փակ էր, մասնա­վորապես՝ մամուլի համար:

Նման մի փակ հանդիպում էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Այստեղ էլ մարզպետն ու մարզից ընտրված 3 պատգամավորներն են հանդիպել պատերազմում զոհվածնե­րի հարազատների հետ:

Նրանցից մե­կի փոխանցմամբ՝ իրենց նախապես տեղեկացրել էին, որ մարզպետն ու պատգամավորներն այցելելու են զոհվածների ընտանիքներին, բայց հետո, չգիտես ինչու, պլաններն ու հանդիպման ձևաչափը փոխել են:

«Մեզ ասացին՝ գնանք գերեզմանոց, որտեղ կլինեն նաև մարզի ղեկա­վարներն ու պատգամավորները: Գյուղում յոթ զոհ ունենք, մտածե­ցինք՝ որպեսզի յոթի տուն մեկառմեկ չմտնեն, երևի ճիշտ որոշում են կա­յացրել՝ բոլորի հետ գերեզմանատանը հանդիպել: Բայց շատ զարմացանք, երբ գերեզմանատանն ամբողջ գյուղին տեսանք: Տպավորություն ստացա, որ նախընտրական հավաք են կազմա­կերպել՝ հասկանալու համար, թե ինչքան մարդ կարող են իրար գլխի հավաքել: Ճիշտ է՝ զոհվածների շի­րիմներին խոնարհում ու խնկարկում եղավ, բայց մի տեսակ չհավատացի, որ այցի նպատակը հենց դա էր: Ինչ-որ ծպտված բան կար դրա տակ»,- ասաց նա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular