ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Սուրբ Սավվայի օր, Սերբիա՝ Սուրբ Սավվայի օր, Մոնակո՝ Սուրբ Դեվոտիի օր, Վրաստան՝ Վրաստանի լուսավորիչ Սուրբ Նինոյի օր, Թուրքմենի՝ Հայրենիքի պաշտպանի օր, Իսլանդիա՝ Արևային սուրճի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը:

1919 – ծնվել է, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը: 1928 – ծնվել է դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը:

1939 – ծնվել է ճանաչված երգահան Տիգրան Մանսուրյանը, որը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի:

1942 – վախճանվել է պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցը:

1944 – ծնվել է նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանը:

1962 – վախճանվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը:

1973 - ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 13 կրակոցներով 78-ամյա Գուրգեն Յանիկյանը սպանել է թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսպանիայի հետ:

2009 - Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները իրականացրել են Բաքվի 26 կոմիսարների աճյունների վերահուղարկավորում, աճյունները, որոնք հանգչում էին Բաքվի կենտրոնում գտնվող զբոսայգու տարածքում, վերահուղարկավորվել են քաղաքի գերեզմանոցներից մեկում: Նշենք, որ հայտնաբերվել է ոչ թե 26, այլ 23 աճույն:

2010 – հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:

2017 - Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն, բայց շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

98 - Հռոմի կայսր Ներվայի մահից հետո կայսր է դարձել Տրայանոսը:

1695 – Թուրքիայում Ահմեդ 2-րդի մահից հետո սուլթան է դարձել Մուստաֆա 2-րդը:

1571 – ծնվել է Իրանի շահ Աբբաս 1-ինը:

1585 — ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Հենդրիկ Ավերկամպը:

1621 — ծնվել է բրիտանացի գիտնական-բժիշկ Թոմաս Ուիլլիսը, որը հանդիսանում է անգլիական թունաբանության հիմնադիրներից մեկը:

1687 — ծնվել է հանրաճանաչ բարոկկո և ռոկոկկո ոճերի գերմանացի ճարտարապետ Իոհան Բալթազար Նեյմանը:

1731 — վախճանվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին, որը հանդիսանում է դաշնամուրի ստեղծողը:

1756 – ծնվել է ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:

1826 — ծնվել է ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը:

1832 – ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակԼուիս Քերոլը:

1901 – վախճանվել է իտալիացի հանրահայտ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին:

1918 – Ֆինլանդիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ:

1924 — տեղի է ունեցել Լենինի թաղման արարողությունը:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  «Հունվարյան կարկուտ» օպերացիայի արդյունքում ամբողջովին հանվել է Լենինգրադի բլոկադան:

1948 — ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են դյուրակիր մագնիտոֆոններ՝ Wire Recording մակնիշի, արժեքը 149 դոլլար:

1967 - կնքվել է միջազգային պայմանագիր, ըստ որի՝ սահմանվել են պետությունների կողմից տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման կանոնները, միևնույն ժամանակ տիեզերքը հայտարարվել է ամբող մարդկության հարստություն և արգելվել է այնտեղ տեղադրել միջուկային զենք:

1973 – Փարիզում կնքվել է խաղաղության համաձայնագիր, համաձայն որի՝ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:

1983 — ավարտվել է ամենաերկար ստորջրյա Սեյկան թունելի շինարարությունը, որի երկարությունը 53,85 կմ է և այն կապում է ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիները:

1983 – վախճանվել է ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը:

2010 – վախճանվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը:

2018 — վախճանվել է «IKEA» ընկերության հիմնադիր, շվեդ ձեռնարկատեր Ինգվար Կամպրադը:

2020 - ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular