ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի 50 երանգներն՝ ըստ Ալեն Սիմոնյանի աչքերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմում կրած պարտության պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու նրա քաղաքական թիմը: Ով պնդում է հակառակը, ապա կամ նա միտումնավոր կեղծում է անհերքելին, կամ մեղսունակ չէ նման հարցեր քննարկելու համար: Իմ քայլը խմբակցությունը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընդհանրապես և միտումնավոր կեղծում են իրականությունը ընդ որում բոլոր հարցերում, և մեղսունակ չեն նման հարցեր քննարկելու: Պատերազմից անցել է արդեն 2 ամսից ավելի, դեռ տասնյակ գերիներ չեն վերադարձվել, դեռ նույնիսկ պետությունը պաշտոնապես չի հայտարարում զոհերի, անհետ կորածների ու գերիների թիվը, բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը, Ռուբիկ Ռուբինյանը և, ըստ ՔՊ խոսնակի, Նիկոլի ուսապարկից պակաս ռեյտինգ ունեցող մանդատավորներ հոխորտում են, անամոթաբար ստեր են տարածում, մանիպուլացնում են, խեղաթյուրում են: Մի խոսքով անում են այն, ինչ միշտ են արել:

2 ամիս Ալեն Սիմոնյանի ձայնը դուրս չէր գալիս, բայց արդեն ոչ միայն նա, այլ մնացած քայլածները ակտիվացել են, զգում են՝ իշխանությունը կորցնելու վտանգը մի փոքր անցել է: Ճիշտ են անում: Մի առիթով ասել եմ, եթե մեր ընդդիմությունը մի փոքր նման լիներ Նիկոլ Փաշինյանին, ապա ալենսիմոնյանները այսօր մատ չէին թափ տա աջ ու ձախ: Այսպիսով՝ ի՞նչ է ասում Ալեն Սիմոնյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին՝ նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Ալենը ասում է, թե Մանուկյանը բարձր զինվորականներին ասել է, թե հողերը ծախած են, Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան: Հետո Ալենը ենթադրում է, թե պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել եւ պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը:

Փաստորեն Ալենն իր շեֆի նման ասում է, թե մենք պարտվել ենք, որովհետև գեներալներին ասում էին, թե հողերը Նիկոլը ծախելա, իմաստ չկա կռվելու, զենքի պահեստ բանալին ինչ-որ մեկը չէր տալիս, Վանեցյանը փախավ, Ծառուկյանի ջոկատը չգնաց, 30 տարի թալանել են, հողերը Սերժն էր տվել, բայց սաղ խեղճ Նիկոլի գլխին ջարդվեց, և նման մառազմատիկ պատճառաբանություններ: Պարոն Սիմոնյան Ալե՛ն, դուք ու ձեր ղեկավարն եք տանուլ տվել պատերազմը, դո՛ւք եք պատասխանատու այս իրավիճակի, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի համար, դո՛ւք եք մեղավոր ու պատասխանատու երկիրը այս օրին հասցնելու համար, հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը տրորելու համար:

Պարոն Ալեն Սիմոնյա՛ն, մի՛ մոռացեք, դո՛ւք եք իշխանությունը, իսկ նա ով իշխանություն է, նա է պատասխանատուն երկրում և երկրի հետ տեղի ունեցող ամեն ինչի հետ: Մի՛ փախեք պատասխանատվությունից, եթե հիմա նույնիսկ դա հաջողվի, ապա երկար ժամկետի համար չի ստացվելու: Իսկ եթե, ինչպես դուք եք ասում, Վազգեն Մանուկյանը, կամ ցանկացած մեկը կարողացել է նման բաներ անել, ապա դուք կրկնակի դժբախտ եք, քանի որ այն իշխանությունը, որի հետ կարող են նման կերպ վարվել, ապա իրավունք չունի մեկ րոպե անգամ ավել մնալ իշխանության ղեկին: Նման մեղադրանքները, որպես իշխանություն, խայտառակում են առաջինը ձեզ:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular