ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում, այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,– գրել է պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular