ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին Սյունիք է գործուղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Սյունիք գործուղելու որոշում է կայացրել։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,– նշված է որոշման մեջ:

Ավինյանի գործուղման օրապահիկը կատարվելու ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նշենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular