ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պողոսենք պիտի իմանան՝ թալանողները չեն փոխվել, ձևն է փոխվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Արմեն Ղուլարյանը:

 «Պարոն Ղուլարյանն արդեն բավական երկար ժամանակ կատարում է կոմիտեի նախագահի պարտականությունները, և այս ընթացքում աշխատել ենք միասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով Արմեն Ղուլարյանին:

Նորանշանակ նախագահն էլ իր հերթին շեշտեց, որ գիտակցում է իրեն վստահված պատասխանատվության աստիճանը՝ վստահեցնելով, որ Քաղաքաշինության կոմիտեն կկարողանա իրականացնել իր վրա դրված պարտավորությունները:

 Իսկ Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2016 թ.-ից: Մինչ այդ՝ 2014-2016 թթ.-ին նաև ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալն էր։ Ի դեպ, Արմեն Ղուլարյանը Նիկոլ Փաշինյանի համերկրացին է: Ծնվել է 1954թ-ին, Իջևանում: 1999-2014 թթ.–ին եղել է Տավուշի մարզպետը, 1996-1999թթ. Իջևանի քաղաքապետ: Կառավարության կայքէջում Արմեն Ղուլարյանի կենսագրության մեջ նշված է, որ նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ 2018 թ. Արմեն Ղուլարյանը գրավոր դիմումով դադարեցրել է անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը:

 Մի կողմ թողենք Արմեն Ղուլարյանի պրոֆեսիոնալ որակները: Որևէ խնդիր չկա, միգուցե մարդն իրականում արհեստավարժ է ու կապ չունի, որ նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ, ավելին՝ մարզպետ, քաղաքապետ, նախարարի տեղակալ: Անձամբ ինձ համար որևէ կապ չունի, թե պաշտոնյան որ քաղաքական թիմի անդամ է, կարևորը նա բարեխղճորեն կատարի իր առջև դրված խնդիրները, թալանչի չլինի, հայրենասեր լինի ու նման որակների տեր լինի: Մեծ հաշվով սա ենք մենք բոլորս ուզում պաշտոնատար անձանցից:

Բայց սույն պատմության մեջ ուշագրավ մի այլ հարց կա՝ ինչո՞ւ է Արմեն Ղուլարյանը 2018թ.-ին դուրս եկել Հանրապետական կուսակցությունից: Հարց. եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար, ապա Ղուլարյանը դուրս կգա՞ր ՀՀԿ-ից, կամ եթե Ղուլարյանը դուրս չգար ՀՀԿ-ից, ապա Նիկոլ Փաշինյանը նրան կնշանակե՞ր պաշտոնի կամ կթողնե՞ր մնար պաշտոնում: Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում նման բան տեղի չէր ունենա, վստահ եմ:

 «Սաղ Սերժնա մեղավոր» կոնցեպտը ընտրանքային է այս իշխանությունների համար, դա արդեն պարզ է: Եթե պետք է ինչ-որ մեկին նշանակել պաշտոնի, ապա Փաշինյանը շատ արագ մոռանում է, որ նա իր բնորոշմամբ նախկին կոռուպցիոն, թալանչի ռեժիմի ներկայացուցիչ է:

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի կառավարության առանցքային պաշտոնյաները ՀՀԿ իշխանության առանցքային ներկայացուցիչներ էին՝ Ատոմ Ջանջուղազյան, Դավիթ Անանյան, Հունան Պողոսյան, Դավիթ Տոնոյան, բոլորին չթվարկենք: Ավելի վատ բան տեղի ունեցավ 2018թ.-ի ընտրություններում՝ ՀՀԿ-ի ընտրական գործընթացների այսպես կոչված տասովչիկները, այս անգամ էլ տասովչիկություն էին անում Իմ քայլի համար: Ինձ համար Իմ քայլի ու ՀՀԿ-ի միջև ոչ մի տարբերություն չկա, չկա տարբերություն նաև Իմ քայլի ու ՀՀՇ-ի միջև: Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը, երբ ասում է՝ բա լա՞վ էր, որ 30 տարի թալանում էին, պետք է իմանա, որ թալանողը չի փոխվել, պարզապես, եթե այն ժամանակ թալանում էին առանց իրեն հղում անելու, ապա հիմա պարտադիր իրեն հղում են անում՝ մոտավորապես այսպես՝ պողոսենք մեզ 70 տոկոս ձայն են տվել, հետևաբար լեգիտիմ իշխանության նախարարն իրավունք ունի ամեն ամիս 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ու պարգևատրում ստանա: Հանգիստ նստեք տեղներդ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular