ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի «հին նոր» յուրայինները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից հետո բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր նախկինում զբաղեցնում էին բարձր պաշտոններ կամ պահպանեցին իրենց դիրքերը, կամ էլ հավատարմության երդում տալով նոր իշխանություններին՝ բավական լուրջ կարիերային թռիչք արձանագրեցին կամ ունեն նման ակնկալիքներ:

Հեղափոխությունն այնքան շռայլ գտնվեց, որ նաև շանս տվեց Սերժ Սարգսյանի մտերիմ կադրերի՝ գլխավոր դատախազ Դավթյանին, հաշվեքննիչ պալատի ղեկավար Յոլյանին, ԿԸՀ նախագահ Մուկուչյանին: Արթուր Ջավադյանը, ով երկար տարիներ աշխատել էր Սերժ Սարգսյանի կաբինետում,  նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը նույնպես նախկին իշխանության կադրեր էին: Սերժ Սարգսյանի մտերիմ Երվանդ Խունդկարյանն էլ մեծ դժվարությամբ, սակայն ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում: Իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով ԱԺ-ում է հայտնվել Սյունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրվելով, նախկին ՀՀԿ-ական է, գործարար:

Չմոռանանք, իհարկե, բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Սերժ Սարգսյանի մտերիմ, «Էլիտ Գրուպ» ընկերության սեփականատեր Արման Մկոյանն այժմ էլ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՏՄՊՊՀ նախագահը համարվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրը:  Կարապետյանի նախկին խորհրդական Գևորգ Մուրադյանն էլ նշանակվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։

Ռոբերտ Քոչարյանի գովքով մշտապես աչքի ընկած Գուրգեն Արսենյանը այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջին շրջանցում սոցիալական ցանցերում բավականին ակտիվացել է Ազգային ժողովի նախկին պատգամավորգլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն ԴանիելյանըՆա այսօր ակտիվ որակումներ է տալիս նախկին իշխանություններին, բացասական բնորոշումներ հնչեցնում, քննադատում։ 

Ինչպես երևում է` որոշ պաշտոնյաների համար միևնույն է, թե ով կլինի օրվա իշխանություն և գլխավոր նպատակը, նրանց դեպքում, այդ իշխանությունից հնարավորինս մեծ օգուտներ և անձնական դիվիդենտներ քաղելն է...

Աղբյուր    lurer.com 

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular