ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում կարող են արտահերթ ընտրություններ լինել. քուրդ կուսակցապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը նշել է, թե Դավութօղլուն կմնա Թուրքիայի պատմության մեջ որպես կոտորող վարչապետ։ «Էրդողանը բոլոր կեղտոտ գործերը նրան անել տվեց։ Առաջիկա օրերը պատմական օրեր են լինելու։ Կարող են լինել, թե արտահերթ ընտրություններ, թե բռնապետական ուղղվախության սահմանադրական փոփոխություններ»,-ասել է Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել է, թե մայիսի 22-ին տեղի է ունենալու իր գլխավորած կուսակցության արտահերթ համագումարը, որին ինքը այլեւս չի առաջադրվելու կուսակցության նախագահ։ Այսպիսով Դավութօղլուն փաստացի հայտնեց իր հրաժարականի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular