ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մահացած զինծառայողի ընտանիքը հայտնվել էր դրսում. վարկերի պատճառով կորցրել են տունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արցախում այս գիշեր դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած զինծառայող 21-ամյա Վարդան Առաքելյանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում:

«Տունը վարկի տակ էր, չէին կարողացել փակել, բանկն էլ ձեռքներից վերցրել էր: Հիմա ժամանակավոր դեռ այդ տանն են ապրում, բայց պիտի դուրս գան: Իրենք էլ չգիտեն` ինչ են անելու»,- NEWS.am-ին ասաց Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, որի համագյուղացին էր մահացած զինծառայողը:

Առաքելյանները երեք որդի ունեին. ավագն ավարտել էր ծառայությունն ու վերադարձել, իսկ Վարդանը եղբոր հետ ծառայում էր Արցախում:

Ըստ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության` նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular