ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադր­բե­ջա­նի կող­մից կռվել են նաև աֆղանցի վարձ­կանն­եր․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

zvezdaweekly.ru-ն գրում է, որ աֆղանական հուսալի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն, աֆղանական ծագմամբ մի խումբ զինյալներ մասնակցել են Ղարաբաղի պատերազմին: Հավանաբար այդ «աֆղանական լեգեոնով» ինչ-որ մեկը որոշել է կրկնել 1990-ականների պատմությունը: Մասնագետները վաղուց գիտեն 1991-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմին աֆղանական մոջահեդների մասնակցության մասին, հատկապես վերջին փուլում, երբ ակնհայտ էր դարձել հայկական կողմի գերակայությունը: Այն ժամանակ՝ 1994 թվականին, նույնիսկ ամերիկյան Washington Post հրատարակությունն է բացահայտ նշել, որ Բաքուն «դուշմաններ» է հավաքագրել Աֆղանստանից, որոնք մասնակցել են «Ստեփանակերտի համար» պատերազմին: 1993 թվականի օգոստոսին Ադրբեջանի ներքին գործերի այն ժամանակվա փոխնախարար Ռովշան Ջավադովը հանդիպել էր Աֆղանստանի իսլամական կուսակցության (ԱԻԿ) առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթիարի հետ:

Պաշտոնյան ու գրոհայինը պայմանավորվել էին «պատերազմի շներ» ուղարկել Ադրբեջան: Դուշմանների տեղափոխումը իրականացվել էր հիմնականում Քաբուլ-Բաքու երթուղու թռիչքներով: Հետաքրքիր է, որ այդ քաղաքների միջև ուղղակի օդային հաղորդակցությունը պատահականորեն կամ պատահական համընկմամբ բացվել է հենց այդ ժամանակահատվածում: 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջան էր ժամանել շուրջ 1500 աֆղան գրոհային ... 1994 թվականի ամռանը նրանց թիվը հասել էր 2500-ի: Հայերի հետ մարտերում մեծ կորուստներ կրելուց հետո աֆղանական բրիգադը լուծարվել էր նույն 1994-ին: Եվ հիմա՝ գրեթե 30 տարի անց, աֆղանները վերադարձել են Կովկաս: Իսկ ի՞նչ է հայտնի Լեռնային Ղարաբաղի համար պայքարող այս «ինտերնացիոնալիստների» մասին:

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Կենտրոնական Ասիայի գրոհայինների էթնիկ խմբի ողնաշարը կազմել են այն դաշտային հրամանատարները, որոնք անմիջական կապ ունեն ԱԻԿ-ի և անգամ անձնական կապ՝ Հեքմաթիարի հետ: 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում բախման օրերին, ԱԻԿ-ը մոտ 150 գրոհայիններ է ուղարկել նախ՝ Ադրբեջան, իսկ հետո՝ ուղղակի հակամարտության գոտի: Հարկ է նշել, որ աֆղանական գումարտակը թուրք հովանավորներից ստացել է ոչ միայն նորագույն զենք և տեխնիկա, այլ նաև լիակատար քարտ բլանշ Անդրկովկասում ցանկացած գործողություն իրականացնելու համար: Հենց այդ մարդիկ են ներկայումս՝ 2021 թվականին, վտանգ հանդիսանում փխրուն խաղաղության համար:

Չորս հրամանատարներ են իրականացնում այդ անօրինական զինված խմբավորման գործառնական ղեկավարությունը. Մուհիբուլլահը՝ Նանգարհարից, Ռահմաթուլլին՝ Կունարից, Աբդուլլահը՝ Կանդագարից, և մեկ այլ զինյալ, որի անունն առայժմ պարզել չի հաջողվել: Հարկ է նշել, որ նախկինում այդ «պատերազմի շները» զգալի հեղինակություն են վայելել իրենց հայրենի աֆղանական նահանգներում՝ շնորհիվ խորհրդային ստորաբաժանումների դեմ մղած մարտերի: Պատերազմում գլխավորը որակավորումն ու մասնագիտացումն է: Աֆղանական ջոկատի նեղ մասնագիտացման մասով առկա են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի հետևյալ տեղեկությունները: Նախ՝ այդ մարդիկ հատուկ վերապատրաստված են որպես հետախույզներ, դիվերսանտներ և հակաօդային պաշտպանության մասնագետներ:

Երկրորդ՝ այդ բրիգադի մեկ այլ ուժեղ կողմը ինժեներական կառույցների ստեղծումն ու մարտի վարումն է լեռնային պայմաններում: Երրորդ՝ Ղարաբաղում գործող խմբում եղել են բժիշկներ, որոնք ունեն մարտական դժվար պայմաններում աշխատելու հմտություն: Տեղին հարց է առաջանում. ինչո՞ւ է Քաբուլը աչք փակում Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին իր քաղաքացիների մասնակցության վրա, որոնք ոչ թե կամավորներ են, այլ վարձկաններ: Պատասխանը գտնվում է բառացիորեն մակերեսին. Աֆղանստանում իրավիճակն այնպիսին է, որ վարձկան դառնալը տեղի տղամարդկանց եկամտի ամենատարածված աղբյուրներից մեկն է, և Քաբուլի իշխանությունները դա ոչ մի տեղ չեն կանխել` ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ Աֆրիկայում: Կարելի է նաև ենթադրել, որ Աֆղանստանը ավանդաբար միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: Բայց այդ վարկածն ամբողջովին ճշգրիտ չէ, քանի որ Իրանը և իսլամական մի շարք այլ երկրներ ներկայումս չեն աջակցում Բաքվին:

Գոյություն ունի նաև երրորդ գործոնը: Հակաահաբեկչական կոալիցիան, որը նախկինում գործում էր Աֆղանստանում ԱՄՆ հովանու ներքո, ընդգրկում էր ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողներ, այլ նաև դաշնակիցներ, որոնք «կամավոր» են միացել նրանց: Այսպիսով, Ադրբեջանը մոտ հարյուր զինվոր էր ուղարկել Աֆղանստան, որոնք այնտեղ պարապ չէին մնացել և մշտապես մասնակցել էին թուրք գործընկերների գործողություններին: Այստեղ պետք է պարզաբանել այն, որ Աֆղանստանում գտնվող թուրքերը սերտ կապեր են ունեցել թալիբանական տարբեր խմբերի հետ: Ադրբեջանցիներն իրենց էթնիկ և լեզվական հարևանների մոտ գործել են, այսպես ասած, Անկարայի թևի տակ: Արևել քում մարդիկ երկար հիշողություն ունեն և՛ լավի, և՛ վատի առումով, ուստի Քաբուլում այդ ամենը չի մոռացվել, և ադրբեջանցիները դարձել են «իրենցից», այսինքն նրանցից, որոնք օգնել են Աֆղանստանի կառավարությանը: Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ Բաքվի և Քաբուլի հարաբերությունները առնվազն կառուցողական են: Իսկ ահա Հայաստանի մասին Աֆղանստանում քիչ բան գիտեն: Կարելի է ասել, որ Հայաստանը աբստրակցիա է աֆղանների համար: Այնուամենայնիվ, աֆղանների և ադրբեջանցիների մտերմությունը կարող է վատ կատակ խաղալ Բաքվի հետ:

«Թուրքական հովանոցի ներքո» իսլամացումը կարող է շարժվել նույն ուղիով, ինչ անցած հազարամյակում: Այսինքն, խոսքը փորձառու գրոհայիններից և պրոպագանդիստներից բաղկացած բջիջների առաջացման մասին է, որոնք կվերահսկվեն ոչ թե Բաքվի, այլ արտերկրի կողմից, և Աստված չանի, որ դա հանգեցնի ցանցային այնպիսի ղեկավարների առաջադրման, որոնք կդառնան նոր «բենլադեններ»: Իսկ դա Ադրբեջանի պետականության համար շատ ավելի մեծ վտանգ է, քան անգամ Հայաստանը: Ավելին, անցյալի փորձից ելնելով՝ կարելի է ասել, որ վաղ թե ուշ բումերանգը կհասնի անգամ Էրդողանին: Դա փաստում է այն, որ 2014 թվականին լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ առ այն, որ ԱԻԿ-ի համակարգող Հաքան Ֆիդանը «կորցրել է վերահսկողությունը Թուրքիայում տեղակայված ԻԳԻԼ-ի բջիջների վրա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular